Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
24
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը

Թշնամին ճանապարհը փակել է Փաշինյանի հետ համաձայնությամբ․ «Կարճ ասած»

Փոխանակ Լաչինի միջանցքը բացելուն գործուն միջոցներ կիրառեինք, ստիպված արձանագրում ենք, որ Ադրբեջանը փակել է Արցախում մեկ այլ ճանապարհ ևս։ Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանի զինուժը գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Հետո Փաշինյանը պարզաբանեց, որ դա Ադրբեջանը փակվել է իրենց պայմանավորվածությունների արդյունքում։ Զավեշտալի է չէ՞ հնչում, Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվել են, որի արդյունքում Ադրբեջանը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Մի պայմանավորվածությամբ Սյունիքից էլ էին մայրուղիներ տվել, Սիսիանցիների աչքը լույս, թող գնան էլի ՔՊ ընտրեն։ էնպես որ, ընդդեմ հայ ժողովրդի պայմանավորվածությունների չեմպիոն են, բայց դեռ վարչական ռեսուրսը հուսախաբ չի արել։ Հայաստանի հանրապետության ճանապարհների, բնակավայրերի կառավարումը հանձնված է մեկ հոգու, որը բոլորովին անհայտ շարժառիթներով տանում է բանակցություններ մեզ հայտնի հարցերի շուրջ, հետո մեզ դեմ տալիս ծանր իրականություն այն մասին, որ մեր երկու հանրապետությունների միջև կապը պետք է լինի շրջանցիկ, պետք է լինի չերեզ ռուս խաղաղապահներ, չերեզ Կարմիր խաչ, այն էլ՝ գրունտային ճանապարհներով։ Որովհետև համայն հայության հանգանակությամբ կառուցված լավ ճանապարհները հանձնվեց թուրքին։ Ուղղակի, բանավոր պայմանավորվածությամբ։ Ընդ որում, սա հերթական դեպքն է, երբ Հայաստանի ու Արցախի ժողովուրդը փակելուց հետո իմացավ այդ մասին, նախապես չասվեց՝ ո՞ր պայմանավորվածության, ի՞նչ փաստաղթի համաձայն, ու՞մ կողմից հաստատված՝ փակելու են։ Հիմա հետաքրքիր է՝ է՞լ ինչ եք հանձնել, որոնց մասին դեռ չգիտենք, կարող ա՞ էն սիսիանցիներին էլ եք հանձնել, վրաները խաբար չկա։

Ցավոք, վերջին օրերին ամեն օր լսում ենք, որ թշնամին կրակում է, Արցախում դիրքեր է ամրացնում, հենց առաջ է գալիս (չեմ ասում գրավում է, որովհետև առաջ է գալիս առանց խոչընդոտի), անմիջապես ամրացման աշխատանքներ է կատարում, Հայաստանի հետ սահմանին կրակում է, Ստեփանակերտը կտրում է գյուղերից, Հայաստանը կտրում է Արցախից։ Սա է պատկերը։ Ու տպավորություն է, որ Փաշինյանն ու Ալիևը սինքրոն են աշխատում։ Գիտե՞ք, անընդհատ աչքիս գալիս է էն հոլիվուդյան ֆիլմերից էպիզոդը, որտեղ բանկի ներդրված աշխատակիցը, ներսում քնեցնող գազ է բաց թողնում, բոլորը՝ աշխատակիցները, հաճախորդները, անվտագությունը քնում են, գնում հանգիստ դուռը ետնամուտքից բաց է անում, սեյֆի բանալիները տալիս իր հանցակցին, շատ հանգիստ կողոպտում են բանկը, նստում մեքենաները հեռանում են։

Նիկոլն ասում է՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու նախապատրաստություն է տեսնում, իսկ Հ1-ով էլ քարոզում են Արցախից մարդկանց էվակուացնելու մասին։ Այսինքն՝ Ադրբեջանի դեմ մենք կպայքարենք հանձնելով, դատարկելով։ Ըստ երևույթին, բանակցություններով, տարբեր հանդիպումներով ոչ միայն Ադրբեջանը, այլև Արևմուտքը Նիկոլից պահանջում են՝ հանձնել Արցախը, Ստեփանակերտը մաքրել արցախցիներից և հեռացնել ռուս խաղաղապահներին։ Ինտեգրում ասվածը պարզապես միտք է, որովհետև ինտեգրում չի լինելու, եթե ադրբեջանցու ոտքը մտավ Ստեփանակերտ՝ լինելու է զտում, կամ մորթոցի։

Ժողովրդին ծանր ընտրության առաջ են կանգնեցնում՝ արտագաղթե՞լ, թե՞ սպանվել, հանձնե՞լ, թե սպանվել, սպանվե՞լ, թե ապրել Ադրբեջանի ենթակայության տակ՝ հույսով որ չեն սպանվի։ Իսկ գիտե՞ք քաղաքացիները ինչ թեմաներ են քննարկում․ ո՞րն է ավելի լավ՝ իշխանությունը, որը քեզ թալանում ա՞, թե՞ իշխանությունը, որը քեզ հա՛մ թալանում ա, հա՛մ սպանում։ Ինչ օրի եք հասցրել մարդկանց, որ երանի են տալիս, որ թալանվեն, քան թե ապրեն էն Հայաստանում, որտեղ թալանը խրախուսվում է, զոհվելը՝ երաշխավորվում։

Արդյո՞ք այս ծայրահեղ խառը ժամանակներում, երբ տարածաշրջանը բախումների շեմին է, ՀՀ պաշտոնյաներն իրենցից կախված ինչ-որ բան անում են։ Արտաքին գործերի նախարարը ճամփորդում է տուրիստական երկրներ, ԱԺ նախագահը, ԱԽ քարտուղարը ևս։ Ի՞նչ է անում Հայաստանը, բանա՞կ է զինում, դիրքե՞րն է ամրացնում, բանակցություննե՞ր է վարում։ Ինչպես երևում է՝ զբաղված են իրենց առօրյա օրակարգով, որը կապ չունի Արցախի հետ, պատերազմի հետ, ուղղակի հանդիպումներում ձեռքի հետ էդ թեման շոշափում են՝ մամուլի հաղորդագրություն կազմելու համար։ Մյուս կողմից, հնարավոր է և բանակցում են, հենց այդ թեմաներով, հենց այդ տարօրինակ տուրիստական երկրներում, բայց դա թաքուն է, իսկ եթե թաքուն է, ոչմի լավ բան այդ թաքուն հանդիպումները մեզ չեն կարող խոստանալ, այդպես չէ՞։ Իսկ, հրապարակային դաշտում, իրենք անդադար դիմում են միջազգային հանրությանը, իսկ թշնամին առաջ է գալիս։ Օրինակ բացի ամեն հինգշաբթի Լաչինի միջանցքի ու Ադրբեջանի նկրտումների մասին տեքստ կարդալուց, ի՞նչ է անում Նիկոլը, ինչո՞վ է զբաղված արտգործնախարարությունը, ո՞վ է տեղյակ։ Ասա դու մեկնաբան ես, փորձագետ ես, ինչ ես, ամեն հինգշաբթի մեզ տեղեկացնում ես, թե ինչ է տեղի ունեցել անցած օրերին, դու ասա ի՞նչ ես անում, ո՞ր մեկդ ինչով է զբաղվում, ինչ արդյունք ունեք։ Թե չէ՝ նստում-Ադրբեջանի պլաններից ես պատմում, նախատարաստու՞մ ես, ի՞նչ է։

Երեկ Իսրայելում բացվեց Ադրբեջանի դեսպանատուն․ Իսրայելն ու Ադրբեջանը գաղտնիք չէ, թե ինչ դաշնակիցներ են, ոնց է Ադրբեջանի բանակը Իսրայելը զինել, իսկ Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմի ժամանակ էլ կառավարել իր տված զենքերը։ Էդքանով հանդեձ, երեկ նոր-նոր Իսրայելում բացվեց Ադրբեջանի դեսպանատուն։ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին՝ պատերազմից 9 օր առաջ, Հայաստանը դեսպանատուն բացեց Իսրայելում՝ Իրանի հետ հարաբերությունները վատացնելով․ ի՞նչ է արել, դեսպանատունը, որևէ բան արել է՞։ Առանց դեսպանատան անգամ այդ երկրները իրար հետ աշխատում են, մեր երկիրը ի՞նչ է անում, ում հետ ոնց է աշխատում, ի՞նչ արդյունքներ ունենք։

Նիկոլն էլի ասում է՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին։ Դա միակ նախադասությունն է, որ ժամին քնից արթնացնես՝ բոլոր ՔՊ-ականները անգիր կասեն։ Բոլոր պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներին միայն այդ մասին են խոսում սրանք։ Բայց չեք տեսնո՞ւմ, որ չի աշխատում։ Խաղաղություն բառը շուտ ասելուկի պես կրկնելը դեռ խաղաղության երաշխիք չէ։

Ինչ ելույթ ուզում ես ունեցի, ինչ թիվ ուզում ես բեր, ինչ օրենքի ու բանակցության ուզում ես՝ հղում արա․ փաստը հետևյալն է՝ դու բերել ես պատերազմ, բերել ես պարտություն, բերել ես կապիտուլյացիա, հետո էլի դու ես բանակցում ու էլի բերում ես պատերազմ, բերում ես զիջումներ, էլի կապիտուլյացիա, բոլորիս հանձնվել ես տալիս, բայց դու չես հանձնվում, չես ընդունում, որ չես կարողանում, չես կարող։ Սա քաղաքականությունից բան չհասկացող, բանակցություններից բան չհասկացող, կառավարումից բան չհասկացող, անպատասխանատու իշխանության գործողության արդյունք է։ Մեկ անգամ, Ռոբերտ Քոչարյանը, հարցին ի պատասխան թե դավաճաննե՞ր են, գործակալնե՞ր են Փաշինյանը և իր թիմը, պատասխանեց, թե չգիտի, բայց իր կարծիքով, եթե լինեին այդպիսին, երևի թե հենց այսպես էլ կանեին։

2018 թվականին Նիկոլ Փաշինյանը օգոստոսին՝ պատերազմից երկու տարի առաջ, ձեռք էր առնում, ասում էր՝ ասում են թե Փաշինյանը եկել ա հողերը հանձնի։ Մենք հանձնող չենք, մենք պահող ենք։ Հիմա էդ մեծախոսությունից հետո, բերեց նրան, որ ո՛չ Ղարաբաղը պահեցին, ո՛չ Հայաստանն են կարողանում պահել․ իրենք խոսում են 29,800 քառակուսի կիլոմետրի մասին, Ալիևը արդեն 800 քառակուսի կիլոմետրով պակասեցնում է թիվը․ հիմա ի՞նչ, տգե՞տ են, անբախտ են, թե՞ դավաճան։ Էլի չգիտենք։

Կարճ ասած՝ հարցն այն է, որ մեկ է՝ մի օր մարդկանց համբերության բաժակները լցվելու է, ու դիմելու են այն քայլերին, որոնց, կարծես, վաղուց պետք է դիմած լինեին․ բայց դա լինելու է, երբ արդեն զիջած կլինեք նոր մի բան կամ հենց էդ փուլում կլինեք։ Բայց չէ՞ որ ցանկացած բանի կանխելն ավելի հեշտ է, քան հետևանքները վերացնելը։ Կարծում եմ՝ դեռ ուշ չէ վիճակը շտկելու համար, ունենք հնարավորություններ ու շատ կարճ ժամկետ։ Միայն թե դա պետք է այնուամենայնիվ հասկանան պետությունից ու բանակցելուց հեռու այս մարդիկ։ Հայաստանի այսօրվա իշխանությունը պետք է որոշի՝ տալի՞ս է Արցախին հայկական մնալու շանս, թե ոչ, տալի՞ս է Հայաստանին փրկելու, պատերազմից խուսափելու շանս, թե ոչ։ Այդ շանսը իրենց գնալու մեջ է։ Բան չի փոխվել։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan