ՊԵԿ-ն ընդդեմ Ալրաղացի Լյովիկի
Դիտել նաև
«Ալրաղացի Լյովիկը» կալանավորվեց
Ինչպես են «Ալրաղացի Լյովիկին» տեղափոխում Հայաստան. Տեսանյութ
Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը`«Ալրաղացի Լյովիկը» տեղափոխվել է Հայաստան
Բաց ռեժիմից մինչեւ պայմանական․ ԱԱԾ-ն ու Ալրաղացի Լյովիկի գործով գործարքը
ԱԱԾ-ն մեղադրյալին առաջարկ է արել. մանրամասներ «Ալրաղացի Լյովիկի» գործից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին, պատկանող «Ախթամար» ՓԲԸ-Ն կրկին հայտնվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների ուշադրության կենտրոնում:
Այս անգամ պետական եկամուտների կոմիտեն դատի է տվել նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ ՊԵԿ-ը պահանջում է ընկերությունից շուրջ 5 միլիոն դրամ գումար բռնագանձել և պարտավորեցնել Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ՓԲԸ-ին կատարել մաքսային պարտավորությունները:
ՀՀ վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանը նախօրեին հրապարակել է այս գործով վճիռ և պարտավորեցրել է նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը վճարել ՊԵԿ-ի կողմից նշված շուրջ 5 միլիոն դրամը»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: