Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ Արցախի ԱԺ նախագահ
Դիտել նաև
Բլոգեր Ռոման Բաղդասարյանը փախել մտել է դպրոցի զուգարանը, դուրս չի գալիս. Արթուր Չախոյան. Տեսանյութ
Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Շիրակի մարզի տարվա լավագույն մարզիկների տասնյակը
Ալենը վիրավորվել է «Պոռնիկ» բառից. դատական նիստի օրը հայտնի է
«Ադրբեջանն իր նպատակները չի թաքցնում». Արթուր Խաչատրյան
Այո, անբարոյական են, ազգակործանների ծափերը շարունակվում են. Անժելա Թովմասյան (տեսանյութ)
Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե կարճ ժամանակահատվածում հարստանալու մասին, այլ՝ լավ ապագայի: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, հայտարարություն-կոչ է տարածել Արցախի ԱԺ Արթուր Թովմասյանը: Կոչում նաեւ ասվում է. «Կյանքը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են, որովհետև նրանք հարստացել են ոչ թե հասարակությունից գողանալու միջոցով, այլ հարստացել են կյանքը հասարակության համար հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու միջոցով: Հայ իրականության մեջ այլ է: Առանձնապես դատապարտելի է պաշարման մեջ գտնվող ժողովրդի հաշվին որոշ մեր հայրենակիցների ակնթարթային հարստանալու մոլուցքը:
Հայրենակիցնե´ր
Շրջափակումը մի օր կավարտվի:
Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը: Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է:»