Այսօր թմրանյութերի բիզնեսը ծաղկում է Հայաստանում․ Հովհաննես Խուդոյան Կադաստրն ու Կասանդրան ԱՄՆ նախագահը չի սահմանափակվոել պարզապես ընկնելով, այլ նաև գլխով հարվածել է ուղղաթիռին . Տեսանյութ
2
Փաշինյանը մեկնում է Թուրքիա Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Ղարաբաղի հայերի տեղահանության կամ ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափելու համար Հանդիպմանը ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատ «Մայր Հայաստան» շարժման անդամները հանդիպել են քաղաքացիների հետ Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք. Փաշինյան Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումն ավարտվեց Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը տևեց 10 րոպե, նրանց են միացել Շոլցը և Մակրոնը «Հանրության մեջ այս կառավարության հրաժարականի պահանջ կա. մեր նպատակն է հասնել այդ հրաժարականին ու ձևավորել ժամանակավոր կառավարություն». Ստեփան Դանիելյան. Տեսանյութ Արցախը պետք է հստակ ուղերձներ ունենա և դրանք փոխանցի Հայաստանի հանրությանը. Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Փաշինյանը մեկնում է Թուրքիա Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել է պայուսակ, որում եղել է 10 հազար դոլար Պիտի ճնշենք կառավարությանը, մարդիկ թող հասկանան` հետ գնալու տեղ չկա. Ռուբեն Վարդանյան. Տեսանյութ Կարմիր խաչն Արցախից 18 բուժառու է տեղափոխել Հայաստան Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորներին. մանրամասներ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում Արցախի հարցով ստորագրահավաքը մեկնարկել է Քրեական հետապնդում է հարուցվել Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ղայթմազյանի նկատմամբ Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով Սահմանադրական դատարանը 733 մլն դրամ է ծախսել Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի նիստը Հո՞ «սալյուտ» չենք խփելու. Տիգրանաշենի վարչական ղեկավարը՝ գյուղի հնարավոր հանձնման մասին Արայիկ Հարությունյանի համար ժամանակը շատ թանկ է, որ մետրոյով երթևեկի. Տեսանյութ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ 45-ԱՄՅԱԿԸ «Նիկոլ դավաճան». բողոքի մեծ ակցիա Գլենդելում՝ ընդդեմ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու որոշման. Տեսանյութ Արկադի Դումիկյանը և Միխայիլ Գալուստյանը ներկայացրել են համատեղ տեսահոլովակ Երևանի մասին. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր տեղափոխվել է Բաղրամյան 26-ի նստավայր․ ՀԺ «Ի՞նչ եք սպասում մի մարդուց, ով հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններից, որ Թուրքիան, Ադրբեջանը չջղայնանան». Շարմազանով. Տեսանյութ Իմ ղեկավարի տեսակետները կիսում եմ Արցախի և անկլավների մասով, այլապես այդ քաղաքական թիմում չէի լինի. Արայիկ Հարությունյան․ Տեսանյութ «Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի և կառավարության անդամների ատեստացիա». Ոսկան Սարգսյան Այսօր թմրանյութերի բիզնեսը ծաղկում է Հայաստանում․ Հովհաննես Խուդոյան Արաբկիրի քննչական բաժնի պետը և երկու տեղակալներն ազատվել են պաշտոններից Եթե Փաշինյանը մնաց, Տիգրանաշենին սպասվում է Շուռնուխի ճակատագիրը․ Արթուր Խաչատրյան․ Տեսանյութ Տղան ասել է՝ վճարի սենյակի գումարը, քրեականի պետն էլ ասել է՝ ես կորոշեմ՝ երբ ու որքան վճարեմ Ֆեյք պահողն էլ ես էի՞, դուք մենակ Փաշինյանին քննադատողներին եք ուշադիր․ Մինասյանը՝ Հարությունյանին. Տեսանյութ Էրդողանը կհետևի Մխիթարյանի խաղի՞ն Մոտենում ենք վերջին, և այն մեր հավաքական որոշումից ու գործողությունից է կախված` ինչպես կավարտվի․ Գերասիմ Վարդանյան Մետրոպոլիտենն անդրադարձել է կայարանից պատմական Հայաստանի քարտեզը հեռացնելու մեղադրանքներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանն անդրադարձ է կատարել տարածաշրջանում առկա մարտահրավերներին 40 հարցից 2-ն եք զեկուցում, կառավարության նիստի իմաստը էլ ո՞րն է. Խաչատրյանը՝ Հարությունյանին. Տեսանյութ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյանի հարցազրույցը Armenian News Network-ին. Տեսանյութ

«Свой среди чужих, чужой среди своих». Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը

ՔՊ–ական պատգամավորը հայտարարում է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, ապա Միջազգային քրեական դատարանի որոշման համաձայն կարող է կալանավորվել, քանզի Հայաստանն այդպիսի պարտավորություններ է ստանձնել ու լավ կլինի, որ Պուտինը չգա Հայաստան։ Ըստ նույն պատգամավորի՝ Հայաստանը պետք է առանց Ռուսաստանի իր ճանապարհով գնա։

ՔՊ ղեկավարությունը չի արձագանքել իրենց խմբակցության պատգամավորի ասածներին, ինչից հետևում է, որ նրա ասածները «գլխավոր գծի» մեջ են ու խրախուսվում են։

Նման բառապաշարով միմյանց հետ շփվում են, օրինակ, Ռուսաստանի և Ուկրաինայի խորհրդարանների պատգամավորները։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, փաստորեն, վերածվում է երկրորդ Ուկրաինայի՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Այն, որ Փաշինյանը Հայաստանը մտցրել է հակառուսական ճամբարի մեջ, ակնհայտ է դառնում նաև ԱՄՆ–ի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» միջոցառմանը հրավեր ստանալուց, թեև Հայաստանը ժողովրդավարական համարելու համար պետք է կույր լինել։ Այդ միջոցառումը ոչ թե հանուն ժողովրդավարության է (դրան մասնակցում են նաև աֆրիկյան և աշխարհի այլ հատվածների ավտորիտար ռեժիմների որոշ ներկայացուցիչներ), այլ յուրօրինակ ձևով բաժանում է աշխարհը հակադիր ճամբարների։ Եթե ԱՄՆ–ի հետ ես ու ընդդեմ Ռուսաստանի, ուրեմն կարող ես նաև ժողովրդավարական համարվել՝ «Շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» տրամաբանությամբ։

Ուշագրավն այն է, որ այդ միջոցառմանը մեր հարևան պետություններից չեն հրավիրվել Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը։

Վրաստանը մասնակցում է «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին այդ երկրի նախագահի դեմքով, ով փաստացի իշխանություն չունի, ով հակադրվում է Վրաստանի կառավարության քաղաքականությանը, և ով կողմ է Վրաստանն Արևմուտքի ձեռքում հակառուսական մանրադրամի վերածելուն։

Միջոցառմանը բնականաբար չեն հրավիրված Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարները։

Բոլորի համար էլ պարզ է, որ «Հանուն ժողովրդավարության» հավաքն ընդդեմ Ռուսաստանի ստեղծված յուրօրինակ կոալիցիայի ցուցադրական ակցիա է։ 

Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հրավեր ստացել ու ցանկալի անձ համարվել հակառուսական կոալիցիայի համար։ Այդ ի՞նչ է արել, անում և անելու Փաշինյանը, որ ընդունվել է որպես «Свой среди чужих, чужой среди своих»։

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Փաշինյանի ձևավորած ՍԴ–ն օրերս ՀՀ սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Միջազգային քրեական դատարանի՝ ՄՔԴ–ի, Հռոմի կանոնադրությունն այն բանից հետո, երբ ՄՔԴ–ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում է կայացրել, ապա բացահայտ է դառնում, որ Փաշինյանը Ռուսաստանին հռչակել է թշնամի ու մեր երկիրը մտցրել հակառուսական դաշինքի մեջ։ Եվ այս ամենն այն դեպքում, երբ Արցախում ռուս խաղաղապահներն են կանգնած ու հայ–թուրքական սահմանը պաշտպանվում է ռուսական զորքերի կողմից։ 

Ռուսաստանի դեմ ակնհայտ թշնամական քայլերի գնալը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին, որոնք շտապելու են օգտվել պաշտոնական Երևանի տված նվերից։ Սա բերելու է մեզ համար սարսափելի հետևանքների։ 

Փաշինյանը սեփական անվտանգության երաշխիքներն ու անձնական հաշվարկները վեր է դասել մեր երկրի անվտանգությունից։Բայց որևէ մեկին պետք չէ մեղադրել։ ԱՄՆ–ը, ՌԴ–ն, մյուսներն իրենց շահերն ունեն և այդ շահերով են առաջնորդվում։ Ո՞րն է ՀՀ քաղաքացիների ու բովանդակ հայ ժողովրդի շահը հակառուսական քաղաքականություն վարելու և աշխարհաքաղաքական մանրադրամ դառնալու հարցերում։ Ցեղասպանություն տեսած, պետականություն կորցրած, հազարավոր զոհեր տված մեր ժողովուրդը կրկի՞ն ուզում է պատմության նույն դաժան էջերն ապրել։ Հանուն ու՞մ և ինչի՞։ Հարցերս ամենևին էլ հռետորական չեն։

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan