Շրջափակման հետևանքով Արցախի կորուստները գնահատվում են օրական առնվազն 1.9 մլն դոլար
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 753 մլն դրամ կամ 1.9 մլն դոլար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույց»-ում, որը պատրաստվել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավոր տնտեսագետների մասնագիտական խմբի կողմից՝ Արցախի Հանրապետության կառավարության և նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի պատվերով:
Երևանում զեկույցի ներկայացմանը տեսակապով միացել էին նաև Ռուբեն Վարդանյանն ու Արցախի նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը ևս ընդգրկված է եղել մասնագիտական թիմում: «Արդեն 108 օր է,ինչ Արցախը շրջափակման մեջ է: Դա իսկապես Արցախի տնտեսության բոլոր ոլորտների վրա ազդեցություն է ունեցել: Շատ դժվար կլինի վերականգնել Արցախի տնտեսությունն ապագայում»,-ասաց Գրիգորի Մարտիրոսյանը՝ հավելելով, որ զեկույցը ներկայացնելու են միջազգային կառույցներին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։