Արտակարգ պատահար «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում

Դիտել նաև
1 զոհ, 3 վիրավոր. Արարատի մարզում վթարի են ենթարկվել պատերազմում զոհվածի շիրիմին այցելող ընտանիքի անդամները
Բավրա-Գյումրի ճանապարհին «ԳԱԶ» բենզատարը 30 մետր գլորվել է. վարորդի դին գտել են մեքենայից 50 մետր հեռու
Վթարից մահացած Ամալյա Մնացականյանը Արևմտյան Հայաստան էր գնացել նշանածի հետ․ վերջինի վիճակը ծանր է
Այս ողբերգության պատճառով կորցրել եմ նաև իմ լավ ընկերներին. «Համշեն տուր»-ի հիմնադիր
ՀՀ ՊՆ УАЗ-ը կողաշրջվել է. կան վիրավորներ
Մարտի 28-ին, ժամը 22:02-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել պայթյուն «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում․ այրվում է էլեկտրական ենթակայան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղին պատկանող էլեկտրական ենթակայաններից մեկի յուղային անջատիչում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։28-ին, մարվել՝ 22։58-ին։ Այրվել են յուղային անջատիչի յուղը և էլեկտրական տրանսֆորմատորը։