«Միասին» շարժումը ապրիլի 4-ին ԱԺ-ի դիմաց ակցիա կանցկանի

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հայրենիքի համար ծայրագույն վտանգի այս պահին կոչ է անում միավորվել և պահանջել ՀՀ Ազգային ժողովից ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը , որը նա ձեռք է բերել օրինական և լեգիտիմ ճանապարհով, Ադրբեջանին չպատկանող տարածքներում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հայաստանը եւ Արցախը անբաժանելի միասնություն են Սիրելի՛ հայրենակիցներ, «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հայրենիքի համար ծայրագույն վտանգի այս պահին կոչ է անում միավորվել և պահանջել․ ՀՀ Ազգային ժողովից՝
- ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը , որը նա ձեռք է բերել օրինական և լեգիտիմ ճանապարհով, Ադրբեջանին չպատկանող տարածքներում,
- անհապաղ գործնական քայլեր իրականացնել Արցախի ապաշրջափակմանը հասնելու համար։ Արտաքին և ներքին բոլոր ոլորտներում ձախողված և պատերազմում երկիրը պարտության տարած վարչապետի և իր թիմի անհապաղ հեռացումը՝ համաժողովրդական ճնշմամբ՝ ձևավորելով հակաճգնաժամային արհեստավարժ ժամանակավոր կառավարություն։ Եվ ուրեմն՝ միասին համախմբվում ենք ապրիլի 4-ին, ժամը 16։00-ին, Ազգային ժողովի մուտքի դիմաց, Բաղրամյան պողոտայում։ Պաշտպանենք մեր պետությունը։ «Միասին» շարժման համակարգող խորհուրդ»: