Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը
Դիտել նաև
Օգոստոսի 1-ից «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանում բացվելու է. Հայկ Նահապետյան (տեսանյութ)
Վերջերս Փաշինյանի կողմից դրական ուղերձներ են հնչել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ. Թուրքիայի տրանսպորտի նախարար
Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ)
Տարածաշրջանում երկրների շահերը բավականին խճճվել են
«Զանգեզուրի միջանցքը» շարունակում է մնալ Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին մարտի 27-ին խորհրդարանում անդրադարձել է Արցախի Հանրապետության շրջափակմանը Ադրբեջանի կողմից։ arfd.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։
Նախարարն ասել է, որ Կանադան շարունակում է կոչեր ուղղել Ադրբեջանի իշխանություններին Լաչինի միջանցքը բացելու, բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։
Մելանի Ժոլին շեշտել է, որ պետք է վիճակի՝ էլ ավելի վատթարացման դեմն առնել։ Միաժամանակ հայտնել է, որ Կանադան իր զորակցությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող ԵՄ դիտորդական առաքելությանը։