Կործանված ԱՆ-2 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը Ո՞ւր կհասցնի մեզ Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմը»
19
Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ) Երևան, մեր օրեր, քաղաքապետ Ավինյանը և «Ապոկալիպսիսի» վարժանքները «Մայր Հայաստան» ավագանու անդամները հրդեհի վայրում են․ մանրամասներ (տեսանյութ) Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկը ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը Բլենհայմյան պալատն ու Եվրոպական քաղաքական համայնքը ցնցված են. անհաղթ ու ամենազոր Փաշինյա՛նն է անձամբ մասնակցում համայնքի 4-րդ գագաթնաժողովին Չարենցավանի բնակիչները զայրացած են Հերթական կրակոցները՝ այս անգամ Սևանի հանգստյան գոտիներից մեկում․ կա զոհ և վիրավոր Պատերազմ Արցախում
Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ) «Չվացուցակի փոփոխություններն առաջացնում են ոչ պլանավորված խցանում»․ «Զվարթնոց» Կործանված ԱՆ-2 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ Երևան, մեր օրեր, քաղաքապետ Ավինյանը և «Ապոկալիպսիսի» վարժանքները «Մայր Հայաստան» ավագանու անդամները հրդեհի վայրում են․ մանրամասներ (տեսանյութ) «Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիրը 10 մլն դրամի նվիրատվություն է արել Փաշինյանի կնոջ հիմնադրամին Հերթական ՔՊ-ականն, ով հեղափոխությունից հետո բնակարան է գնել Հանդիպել բոլորի հետ, բացի Ալիևից Սեպտեմբերից շարժումը ավելի կընդլայնվի, քաղաքական պայքարից դառնա համաժողովրդական Իշխանությունը փախուստի ճանապարհ ունի. ժողովուրդը վտանգի առաջ մնալու է միայնակ. Վահագն Մելիքյան Արևմուտքը շահագրգռված է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Օլեգ Իվանով (տեսանյութ) Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան Չեխովի 25 հասցեն է` միջանկյալ ասֆալտապատման աշխատանքներից հետո (տեսանյութ) Երևան, շատրվանը` դիտահորից (տեսանյութ) Էպիդեմիոլոգիական աղետ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բելինսկու անվան դպրոցի անմիջապես կողքը։ Ամենավատ բանն, ինչը կարող էր կատարվել Հայաստանի հետ, արդեն կատարվում է․ Հայաստանը դարձել է երկրորդ Լիբանան Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները Երկրաշարժը Երևանում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ Ո՞ւր կհասցնի մեզ Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմը» Քաղաքային ՔՊԿ-ական իշխանությունը չկարողացավ գոնե աղբահանության խնդիրը կարգավորել (տեսանյութ) «Ռոսսելխոզնադզորի այս հրահանգը քաղաքական է»․ Գագիկ Համբարյան ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկը ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը Սպորտում նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ զորակոչից տարկետում կստանան 34 մլն դրամ՝ Քաղավիացիայի կոմիտեի դասընթացների ու գործուղումների համար Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի․ «Հետք» Բլենհայմյան պալատն ու Եվրոպական քաղաքական համայնքը ցնցված են. անհաղթ ու ամենազոր Փաշինյա՛նն է անձամբ մասնակցում համայնքի 4-րդ գագաթնաժողովին Չարենցավանի բնակիչները զայրացած են

Այն ինչ Փաշինյանն ու Ալիևը առաջարկում են հայ ժողովրդին, դա խաղաղության պայմանագիր չէ, դա նոր կապիտուլյացիայի պայմանագիր է․ Սաղաթելյան

Այս մարդը շարունակ իր հայտարարություններով, կեղծիքներով հասարակությանը պատրաստում է նոր կապիտուլյացիայի։ Այս մասին 24news.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այն ինչ Փաշինյանն ու Ալիևը առաջարկում են հայ ժողովրդին, դա խաղաղության պայմանագիր չէ, դա նոր կապիտուլյացիայի պայմանագիր է, որով մեր պետականության գոյությունը վերջնականապես դրվելու է կասկածի տակ։ Նոր խաղաղության պայմանագրի անվան տակ այս մարդը ցանկանում է երկիրը տանել նոր կապիտուլյացիայի։ Փաշինյանը երբ հասկանա, որ կարող է ստորագրել նոր փաստաթուղթ և դա մարսել, ինքը դա անելու է, իսկ մեր խնդիրն է դա կանխել»,- ասաց նա։

Դաշնակցական գործչի խոսքով՝ վտանգ կա ոչ միայն Արցախում, այլ նաև ՀՀ սահմաններին․

«Գիտենք, որ թշնամին վաղուց արդեն ՀՀ սահմաններին է։ Այդ վտանգը կա և այդ վտանգը չեզոքացնելու ճանապարհը հասարակությանը նոր պարտության տրամադրելը չէ, դա կանխելու միակ միջոցը երկրի պաշտպանության կազմակերպումն է։ Փաշինյանը կարծես թե ԵՄ դիտորդներից մեկը լինի, ով միայն արձանագրում է այն իրավիճակը, որը գոյություն ունի, իսկ թե ինչպես կանխել դա և ինչպես կազմակերպել երկրի պաշտպանությունը և ժողովրդի անվտանգությունը նա չի կարող և չի ուզում և իր նպատակը ընդհանրապես դա չէ։ Նա թրքահպատակ իշխանություն է, որը ծառայում է թշնամիներին»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ այն ինչ հրամցվում է խաղաղության անվան տակ իրականում կապ չունի խաղաղության հետ․

«Չկա աշխարհում որևէ դեպք, երբ որևէ պետություն իր երկրի անվտանգությունը ապահովելու համար միայն խաղաղության պայմանագիրը բավարար լինի։ Խաղաղության հասնելու համար պետք է ապահվել անվտանգությունը։ Պայքար անցյալ տարի այս օրերին սկսեցինք, այս պահին փողոցային պայքար չկա, բայց որպես ընդդիմություն մեծապես կարևորում ենք դա։ Շատ անհրաժեշտ է այդ պայքարին լիարժեք պատրաստվելը։ Այս ուղղությամբ շատ հստակ գործողություններ է արվում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ հաջողության հասնելու համար մեկ կուսակցության, մեկ անհատի ուժերը խնդիր չէ։

««Դիմադրություն» շարժումը ձախողված չի եղել, շարժումը շատ կարևոր արձանագրումներ է արել, բայց վերջնական արդյունքին և նպատակին չի հասել, որովհետև եկել հասել ենք մի կետի, որ մեր ուժերը չի բավականացրել վերջական արդյունքները արձանագրելու համար։ Կարծում եմ բավականին բացթողումներ եղել են շարժման ժամանակ, դրանք պետք է կարգավորել և գնալ առաջ»,- ասաց պատգամավորը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ մեկ շաբաթ է մարզերում շփումներ են ունենում բնակիչների հետ և կարող է արձանագրել, որ նրանք ոչ հիասթափված են, ոչ էլ՝ ջլատված։

«4 ամիս է ոչինչ չենք անում, լա՞վ է այս վիճակը, լա՞վ է, որ Արցախը 3 ու կես ամիս է արդեն շրջափակցած է և որևէ մեկը որևէ բան չի անում։ Մենք չենք վախեցել և չենք վախենում քննադատություններից կամ թիրախ դառնալուց։ Կա դրված խնդիր՝ գնում ենք խնդրի լուծման հետևից։ Ամենավատ բանն այն է, որ ոչինչ չեն անում և բողոքում են ամեն ինչից»,- ավելացրեց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan