Ստվերային քաղաքական համակարգը (տեսանյութ) ՀՀ-ին՝ փշրանքներ, վրաններ, վիզաների ազատականացման խոստում, իսկ Բաքվին՝միլիարդներ ռուսական գազի դիմաց Պատերազմի կուսակցության պարտությունը և մեր հնարավորությունները
25
Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին Ֆիցոյի և Թրամփի դեմ մահափորձ իրականացնող ուժերը. Կոբախիձե Հայաստան գումար ուղարկելով՝ ԵՄ-ն ցանկանում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ) Ահա սա է ՔՊԿ ֊ի կողմից կառավարվող Երևան համայնքի իրական և իսկական պատկերը Երևանում մեկնարկել է «Աղբի փառատոն 2024»-ը (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի ավիաընկերությունը խախտել է ռուսաստանցիների իրավունքները. հայտարարություն Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը Ո՞ւր է գնում Երևանի 125 միլիարդանոց բյուջեն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Անտրամաբանական, անգամ միստիկ մահաբեր մթնոլորտի մասին․ «Կարճ ասած» 400 մլն հայաստանցիների դեմ և 10 մլն Ադրբեջանի կամ զորավարժություններ՝ ո՞ւմ դեմ Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ամեն ինչ կոորդինացվում է Ադրբեջանի կողմից. ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին, ընդդեմ արշավ չի սկսելու. Տաթևիկ Հայրապետյան Աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ փոփոխվել է Կրակոցներ Իրան-Ադրբեջան սահմանին. Կան վիրավորներ ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Երևանում 11-ամյա երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել Երբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ Սասունյան Ընդդիմադիր պատգամավորը հանդիպել է ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ Կիևը պատրաստ է բանակցություններ վարել Մոսկվայի հետ․ Դմիտրի Կուլեբա Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին Ֆիցոյի և Թրամփի դեմ մահափորձ իրականացնող ուժերը. Կոբախիձե Ստվերային քաղաքական համակարգը (տեսանյութ) Տեղի է ունեցել հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման արարողությունը Բայդենի հեռացումով աշխարհում շատ բան է փոխվելու... Քանի դեռ չկա պատժելիություն, Ադրբեջանը շարունակելու է իր այս քաղաքականությունը. Թաթոյան Մինչ բժիշկները «սպասում» էին փաստաթղթերին, անօգնական քաղաքացին մահացել է ՀՀ-ին՝ փշրանքներ, վրաններ, վիզաների ազատականացման խոստում, իսկ Բաքվին՝միլիարդներ ռուսական գազի դիմաց Հայաստան գումար ուղարկելով՝ ԵՄ-ն ցանկանում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ) Պատերազմի կուսակցության պարտությունը և մեր հնարավորությունները Ռուսաստանը Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների համար բանակցությունների ամենահարմար պայմանները կստեղծի․ Զախարովա Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը Ահա սա է ՔՊԿ ֊ի կողմից կառավարվող Երևան համայնքի իրական և իսկական պատկերը Ավետիք Իսահակյանի կիսանդրին անտերության է մատնված Ավանում (տեսանյութ) Երևանում մեկնարկել է «Աղբի փառատոն 2024»-ը (տեսանյութ) Երևանում 11-ամյա երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել ու ուշագնաց վիճակում տեղափոխվել հիվանդանոց Փաշինյանի արձակուրդի հրամանները մաթեմատիկայի թեստ են հիշեցնում Մրցույթի արդյունքները կանխորոշված են

Յոթ օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից 2 անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ

Արցախի ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը: 2023 թվականի մարտի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 39 հաղորդում, որից 22-ը հանցագործության վերաբերյալ:

Դրանցից 19-ն ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել և քննության փուլում է: Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Արձանագրվել և բացահայտվել է 3 դեպք:

Շաբաթվա ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և հափշտակության՝ մեկական, գույքի դիտավորությամբ ոչնչացման և խարդախության երկուական դեպքեր, ինչպես նաև նախկինում կատարված 1 հանցագործություն: Միջոցներ են ձեռնարկվում խարդախության մեկ դեպքի բացահայտման և մյուս հանցատեսակների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ: Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը՝ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ, շարունակում են թմրամիջոցների, դրանց ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման դեմ պայքարը: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է 3 դեպք:

Յոթ օրվա ընթացքում սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել: Ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ: Վերջիններս Մարտունու շրջանի Թաղավարդ և Մաճկալաշեն համայնքների հողատարածքներում զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով: Ոչ ոք չի տուժել: Հերթական անգամ դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 10 պատահար, որից 8-ը նյութական վնասով, 2-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 2 քաղաքացի: Մահվան ելքով մեկ դեպք է գրանցվել մարտի 22-ին՝ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին: 46-ամյա վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի ձախ և շրջվել։ Պատահարի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 12 վարորդ, 15-ը եղել է անսթափ վիճակում, 26 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը: Ոստիկանության պետի հրամանով` կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ, համակարգում շարունակվում են ամենամյա դասընթացներն ու պարապմունքները, որոնք միտված են կատարելագործելու ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan