Ադրբեջանցիները զբաղեցրած բարձունքում ինժեներական աշխատանքներ են իրականացնում, ինչը նշանակում է, որ հորդոր/կոչերի վրա թքած ունեն
![Ադրբեջանցիները զբաղեցրած բարձունքում ինժեներական աշխատանքներ են իրականացնում, ինչը նշանակում է, որ հորդոր/կոչերի վրա թքած ունեն](/timthumb.php?src=/disc/25-03-23/9fc822898397fb2b5c6ae1a1bdace754.jpg&w=450)
Ադրբեջանցիները զբաղեցրած բարձունքում ինժեներական աշխատանքներ են իրականացնում, ինչն ակնհայտորեն նշանակում է, որ հորդոր/կոչերի վրա թքած ունեն:
Ինչպես և սպասելի էր, այս գործողությունից առաջ Ադրբեջանը նախ քաղաքական-տեղեկատվական նախապատրաստում արեց` իր առաջխաղացումը փորձելով ընկալելի դարձնել միջազգային խաղացողների համար:
Վերջին մեկ ամսվա իրադարձությունները ցույց էին տալիս, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է նախաձեռնելու, սակայն դրանք ժամանակին չվերլուծվեցին, խոցելի ուղղությունները չֆիքսվեցին, ըստ այդմ` անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չարվեցին:
Ադրբեջանն Արցախի շուրջ օղակը սեղմելու օպերացիայի շրջանակներում, շարունակում է վերահսկողությունն Արցախի կրիտիկական օբյեկտների և ենթակառուցվածքների նկատմամբ` աստիճանաբար փակելով սնուցման ուղիները:
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի Ֆեյսբուքյան էջից