ՌԴ ՊՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը

Դիտել նաև
«Զանգեզուրի միջանցքը» պարզապես բացառված է. սահմանազատման հանձնաժողովի հանդիպման վերաբերյալ խոսք չկա. Մհեր Գրիգորյան. Տեսանյութ
Ադրբեջանի փոխվարչապետը Կազանում խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Անհրաժեշտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել ԼՂ, Լաչինի միջանցքի արգելափակումը աղետ է․ դեսպան
«Զանգեզուրի միջանցքին» այլընտրանքային առաջարկ Քըլըչդարօղլուից
Լենցովը Բաքվում Արցախի ապաշրջափակման հարցում հաջողության չի հասել
Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի պայմանավորվածությունները, հատել են կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում և անցել դիրքի աշխատանքների իրականացման։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը խախտելով Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, զբաղեցրել 2054,0 նիշով բարձունք (Սարիբաբա լեռից 2, 9 կմ հյուսիս-արևելք) և անցել դիրքի ինժեներական կահավորման»,- ասվում է գերատեսչությունում։
Նշվել է, որ ռուս խաղաղապահները միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու ճգնաժամային իրավիճակի սրումը և կանխելու պատերազմող կողմերի փոխադարձ սադրանքները։