Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 160 մարդ

Իրանի հյուսիս-արեւմուտքում ուրբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 165-ի, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում տալով Արեւմտյան Ադրբեջան նահանգի նահանգապետին:
«Երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է 165 մարդ, որոնցից 139-ը բուժօգնություն են ստացել եւ արդեն դուրս են գրվել։ 26 քաղաքացի դեռեւս օգնության կարիք ունի, նրանց համար արվում է անհրաժեշտ ամեն ինչ», - ասել է նահանգապետը։