«Բնապահպանական ակցիան» Լաչինի միջանցքում հետապնդում է ռուս խաղաղապահներին վարկաբեկելու նպատակ. Սերգեյ Ղազարյան

Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնած «բնապահպանական ակցիան» Լաչինի միջանցքում հետապնդում է ռուս խաղաղապահներին վարկաբեկելու նպատակ։ Այս մասին հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը «Արցախ. շրջափակման 100 օր» տեսակամրջի ժամանակ։
«Այդ սադրանքը հետապնդում է բավական լուրջ նպատակներ։ Եվս մեկ կարւեոր նպատակ է ռուս խաղաղապահ զորակազմի վարկաբեկումը։ Ինչպես հասկանում ենք, տեսնելով, որ այժմ միայն ռուս խաղաղապահների առակայությունն է անվտանգության կարեւորագույն երաշխիքներից մեկը, ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի։ Բացի այն, որ խաղաղապահները պետք է գործադրեն բոլոր ջանքերը՝ իրավիճակը պարզելու եւ սադրանքների կրկնությունը թույլ չտալու համար, պետք է նաեւ հաշվի առնել բազմաթիվ այլ գործոններ։ Այս բոլոր հարցերը քննարկվում են ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների հետ»,- նշել է արտաքին գործերի նախարարը։