Վալերի Բուայեն իր համերաշխությունն է հայտնել հայերին՝ Արցախի շրջափակման 100 օրվա կապակցությամբ

Դիտել նաև
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորներին. մանրամասներ
Զորակցում ենք Արցախի ԱԺ-ին և դատապարտում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Շվեդիայի եւ Գերմանիայի հայ համայնքի խորհուրդներ
Ադրբեջանի ռմբակոծություններից զոհված Վաղարշակի և Վիկտորյայի օրը պետք է լիներ նաև այսօր․ Արցախի ՄԻՊ
Արցախ, 21-րդ դար...
Ես՝ Ռուբեն Վարդանյանս, պատասխանատու եմ, որ Արցախի երեխաները շարունակեն մեծանալ այստեղ
Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Արցախի շրջափակման 100 օրվա կապակցությամբ գրառում է արել Twitter-ի իր էջում՝ իր hամերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին:
«100 օր է, ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ կտրելով Լեռնային Ղարաբաղը և նրա 120 000 բնակիչներին մնացած աշխարհից՝ ընդհանուր անտարբերությամբ։ Ես մի միտք ունեմ բոլոր հայերի համար և ուզում եմ ևս մեկ անգամ ցույց տալ նրանց իմ համերաշխությունն ու իմ խորը բարեկամությունը»:
Գրառմանը կից Բուայեն հրապարակել է Ծիծառնակաբերդի հուշահամալիրում արված լուսանկար: