Գյումրիում բախվել են «Opel Astra G»-ն և «Mercedes-Benz C180»-ը․ կան զոհեր

Դիտել նաև
Հակառակորդը կիրառել է ԶՈւ 23-2 կայանք. կա վիրավոր
Տեղի հատվածում կրկին վիրավոր ունենք
Ադրբեջանի ստորաբաժանումները կրակել են Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ զինծառայող է վիրավորել
Արցախի ՊԲ-ն հերքում է, թե 8 զինվոր է վիրավորվել
Տավուշում բախվել են Mercedes-ն ու Volkswagen միկրոավտոբուսը, կա 8 վիրավոր
Մարտի 21-ին, ժամը 23:15-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» և «Mercedes-Benz C180» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել քաղաքացիներից մեկի դին և երկու տուժածի։ Տուժածներից մեկը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ մյուս տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։