Ադրբեջանի կառավարությունը հավաքագրում է ուսանողների՝ Լաչինի միջանցքի արգելափակմասն համար․ Լինդսի Սնել

Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման 100-րդ օրն է, և Ադրբեջանի կառավարությանն ավելի շատ մարմիններ են պետք՝ շարունակելու Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։ «Մարտի 23-29-ը հավաքագրում են ուսանողների.
▪️Անվճար սնունդ և հյուրանոց:
▪️Ուսանողները կազատվեն համալսարանում դասերից:
Հայտարարության մեջ ասվում է, որ մինչ այժմ կամավորագրվել է 3000 «կամավոր»»,- գրել է նա։
