Իսրայելում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակ

Դիտել նաև
Դոնի Ռոստովի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ցեղասպանության ճանաչումն օդի մեջ բան չի տալիս մեզ՝ բացի բարոյական շոյվածությունից. Սինանյան
Ցեղասպանության թագարանի հարակից տարածքում թղթերի այրման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Ավստրալիայի Թասմանիա նահանգի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Իսրայելի Հայֆա քաղաքում մարտի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հրապարակի բացումը: Արարողությունը տեղի է ունեցել՝ չնայած Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան կողմից գործադրված ճնշմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը:
Միջոցառմանը ներկա են գտնվել Հայֆայի քաղաքապոտ Էյնաթ Քալիշ-Ռոտեմը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչները, Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը, Իսրայելի հայկական համայնքի անդամներ, ինչպես նաև Հայֆայի տարբեր համայնքների ներկայացուցիչներ: