Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, Հայաստանում էլ նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Միրզոյան. Տեսանյութ
Դիտել նաև
Պատրիարք Կիրիլը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև միջնորդ լինել
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարի հետ
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն նաև Մոսկվայում
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԱՄՆ-ում նախատեսված է Երևանի ժամանակով 17:45-ին
Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն. հայտնի է օրակարգը
Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում: Այսպես նա պատասխանել է Երևանում տարբեր քաղաքական շրջանակների կողմից ժամանակ առ ժամանակ անցկացվող հակառուսական գործողությունների մասին հարցին:
Միրզոյանն ընդգծել է, որ տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ բավականին խաղաղ ու հարմարավետ ապրում են Հայաստանի տարածքում, վարում են իրենց բիզնեսը, աշխատանքն ու այս համատեքստում ոչ մի բողոք չի ստացվել։ Այս փաստը ակնհայտորեն վկայում է հակառուսական տրամադրությունների բացակայության մասին, նշել է նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am