24 մլն դրամ՝ ցախավելների համար
Դիտել նաև
Հպարտ քաղաքացու վճարած հարկերի և տուգանքների շնորհիվ պետության ծախսերն ավելացել են
Այդ ուղտը բոլորի դռանն էլ չոքելու է
«Քայլ դեպի տուն» խորագրով ծրագիր համար պետբյուջեից ավելի քան 100 մլն դրամ գումար է հատկացվել
Գրիգոր Մինասյանն էլ է ուրացել Արարատն ու ընդունել է նոր հավատքը՝ Արագածի պաշտամունքը
Ավինյանին անորոշ ժամանակով կփոխարինի Արմեն Փամբուխչյան
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրում» համայնքային կազմակերպությունը 24 մլն դրամով կրկին 60 հազար հատ ցախավել է գնել, միավորի արժեքը՝ 400 դրամ։ Պայմանագիրը «Լիանա Մարգարյան Ռուբենի» անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքվել է մարտի 2-ին։
Նշենք, որ եւս 60 հազար հատ ցախավել այս հիմնարկը գնել էր ամիսներ առաջ՝ սեպտեմբերի 14-ին։ Այն ժամանակ քաղաքապետարանից պարզաբանել էին, որ հիմնարկն ունի 384 աշխատակից, այսինքն՝ 1 հավաքարարին բաժին է հասնում 156 ցախավել։ Ի դեպ, սա ամենից շատ մաշվող եւ դուրս գրվող ապրանքներից է համարվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում