Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ թուրք լրագրողն այցելել է Երևան

Դիտել նաև
Քըլըչդարօղլու․ «Հաջորդ ընտրությունները՝ առանց Էրդողանի»
Փաշինյանը շտապել է, որ առաջիններից մեկը լինի, ով կշնորհավորի Էրդողանին. Լուսանկար
Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ
Այսօր Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է․ Տեսանյութ
Անկարան պատրաստ է Երևանի հետ դրական քայլերի Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի դեպքում
Թուրք լրագրող և հետազոտող Սերդար Քորուջուն և CNN TÜRK-ի օպերատորներից Ահմեդ Աքփոլաթը Հայաստանում են։ Նրանք ռեպորտաժ են ներկայացրել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի դիմացից, որտեղ մարտի 25-ին կայանալու է Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Քորուջուն կարևորել է հանդիպման ժամանակաշրջանը, քանի որ «Ղարաբաղի պատերազմից և այդուհետ սկսված կարգավորման գործընթացից հետո առաջին անգամ են երկու թիմերը միմյանց դեմ խաղալու»։ «Տարածաշրջանում իրականում լարվածությունը մեծ է»,- այդուհանդերձ նշել է նա։
Նշենք, որ Սերդար Քորուջուն հաճախ է լինում Հայաստանում։ Նա նաև տպագրված աշխատանքներ ունի հայկական հարցի, քրդական հարցի, 1955թ․ սեպտեմբերի 6-7-ի արյունալի իրադարձությունների վերաբերյալ։