ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան

Դիտել նաև
Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով
ՀԱՊԿ-ը պիտի ապահովեր ՀՀ անվտանգությունը, հիասթափված ենք․ Փաշինյանը՝ CNN primanews-ին. Տեսանյութ
ՊՆ խորհուրդն անհրաժեշտ է համարում փոխել ՀԱՊԿ-ի և անդամ երկրների իրավական բազաները
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Փաշինյանը ՀԱՊԿ-ին մեղադրել է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հրաժարվելու մեջ. Տեսանյութ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Հայաստանում է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ արտգործնախարարությունից։
Այցը նախապես ծրագրավորված է եղել։ Տասմագամբետովը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:
Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հուվարի 1-ին։
Հիշեցնենք՝ մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը որոշել է հրաժարվել ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի իր քվոտայից: Հունվարի սկզբին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները:
ՀԱՊԿ-ի անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։