Այս նկարի էությունը Հայաստանում դեռ չեն հասկանում Ինչ նվեր է Փաշինյանը տարել Էրդողանին Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Չինաստանի դեսպանին
5
Ճիշտը չգնալն էր․ Փաշինյանը չի հասկացել Թուրքիայում երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել․ Վարդան Օսկանյան Ճիշտ է՝ Ալիևը հրապարակավ չի ասել՝ ճանաչում է ՀՀ 29 800 քկմ տարածքը, բայց չի առարկել. Միրզոյան. Տեսանյութ Հանուն ոչնչի պատերազմներ չեն լինում. ՍԻՆԹԵԶ «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի հետ. Տեսանյութ Ուր են տանում Հայաստանը․ քննարկում. Տեսանյութ Ինքնանվաստացման ակտ, բայց արդյոք հանուն ոչնչի՞ ․․․ Լուսանկարներ, տեսանյութ Առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան Փաշինյանը մեկնում է Թուրքիա Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Ղարաբաղի հայերի տեղահանության կամ ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափելու համար Պատերազմ Արցախում
Փաշինյանը կմեկնի Սոչի Բոլոր միջոցներով պետք է փորձել գոնե Արցախում պահել հայկական բնակչություն Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենամեծ ցավը.այն ոչ ոքի չեմ ցանկանա, անգամ Աշոտի մորը. Գայանե Հակոբյան. Տեսանյութ Իրանի քաղաքացին թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար Հայաստանում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման Ադրբեջանը ցույց է տվել հայ գերիներին. Տեսանյութ Արդարության զգացողություններ ունեմ, մնացածը` հետո. Գայանե Հակոբյան. Տեսանյութ Աշոտ Փաշինյանի ցինիկ դիմախաղը, գրառումները և ջանասեր առարկությունները գալիս են ապացուցելու, որ ոչ միայն հոր արժանի զավակն է, այլ ավելին` գերազանցելու է հորը` պետական դավաճանին Գոհունակությամբ զեկուցում է հայերի աղետի հովանավորներին՝ գերազանց կատարման մասին Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է Թմրամոլ սերունդը հայրենիք չի ունենում, եղածը չի պահում, սերունդ չի տալիս.ինչո՞ւ է թմրամոլությունը ՀՀ֊ում բարձր հովանավորության տակ և ում է դա ձեռնտու.Ղևոնդյան Նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ համարվել, ծանր հանցագործություն է եղել. Աշոտ Փաշինյան. Տեսանյութ Հաստատում եմ՝ ինձ զանգել է Վիգեն Ազատյանը. Աշոտ Փաշինյան. Տեսանյութ «Ու սա վարում է ՀՀ արտաքին քաղաքականությունը». Սևակ Հակոբյան Այս նկարի էությունը Հայաստանում դեռ չեն հասկանում 31-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա տղային ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ԵՄ-ն ջանքեր է ներդնում. Միրզոյան. Տեսանյութ Ճիշտը չգնալն էր․ Փաշինյանը չի հասկացել Թուրքիայում երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել․ Վարդան Օսկանյան Շանը խոշտանգողը պատժվել է Եթե անգամ Գայանեն ու Աշոտը հաշտվեն, իրավական առումով գործը շարունակվելու է. պաշտպան. Տեսանյութ Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը Մարդկային ուղեղում չի տեղավորվում, երբ Անկարայում քծնում ես Ալիևին ու Էրդողանին. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Ու՞ր էր Թուրքիայում գլխավոր սատանայապետը․ Նաիրա Մելիքյան. Տեսանյութ Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյան. Տեսանյութ Ադրբեջանցին կկանգնի ՀՀ դատարանի առաջ՝ ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացու՝ ԶՄՊԿ պահնորդի սպանության համար Ո՞ր անուղեղն է Նիկոլին խորհուրդ տվել բարեւել Իմամին․ ընդդիմադիրը՝ Արարատ Միրզոյանին. Տեսանյութ Իրական մանդատը Խաղաղության պայմանագրի մեջ կա՞ հստակ թիվ քանի անկլավ է հանձնվելու. Խամոյանը՝ ԱԳ նախարարին. Տեսանյութ Կարմրուկով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում «Թուրք մրցակցիս հաղթել եմ նոկդաուններով». Բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյան Ինչ նվեր է Փաշինյանը տարել Էրդողանին

Ոստիկանությունը մոտ 600 մլն դրամի բենզին է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից. Hetq.am

Hetq.am-ը գրում է. 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ոստիկանությունը 2,1 միլիարդ դրամի պայմանագիր է կնքել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի հետ։ 

Այդ գումարի դիմաց ընկերությունը պետք է 5 մլն 968 հազար լիտրի բենզինի կտրոն մատակարարեր ոստիկանությանը, սակայն 2023 թվականի մարտի 9-ին «Մեգա Թրեյդի» և ոստիկանության միջև կնքված նոր համաձայնագրով մատակարարվող բենզինի և դրա մեկ լիտրի արժեքը նվազեցվել է։

Արդյունքում պայմանագրի արժեքը կազմել է 593 միլիոն դրամ, որի դիմաց «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն ոստիկանությանը պետք է մատակարարի 224 865 լիտրի «պրեմիում» տեսակի և 1,5 միլիոն լիտրի «ռեգուլյար» տեսակի բենզինի կտրոն։

Երբ ընկերության և ոստիկանության միջև կնքվել է գնման պայմանագիրը, «պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրի արժեքը կազմել է 400 դրամ, իսկ «ռեգուլյարինը»՝ 370 դրամ, սակայն մարտ ամսին կնքված համաձայնագրով նոր գները սահմանվել են համապատասխանաբար 370 և 340 դրամ։ Փոփոխությունը պայմանավորված է նախորդ տարեվերջի համեմատ վառելիքի գների նվազմամբ։

Սա առաջին դեպքը չէ, որ պետական գերատեսչությունները խոշոր գումարի պայմանագիր են կնքում իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերության հետ։ 

2022-ի տարեվերջին էլ Երևանի քաղաքապետարանն է 185 միլիոն դրամի վառելիք գնել «Մեգա Թրեյդից»։ 2021 թվականի հոկտեմբերին էլ Պաշտպանության նախարարությունը 5,5 միլիարդի վառելիք էր գնել նույն ընկերությունից, այդ մասին «Հետքը» նախկինում գրել է։

 

«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020թ․ փետրվարի 7-ին։ Այն հիմադրել են Տիգրան Բադալյանն ու Արմեն Մարգարյանը՝ 50-ական տոկոս բաժնեմասերով։ Տիգրան Բադալյանը ավելի վաղ՝ 2019թ․ հուլիսի 30-ին հիմնել է «Սիլ կապիտալ» ՍՊԸ-ն, սակայն մեկ ամիս անց իր ամբողջ բաժնեմասը փոխանցել է Խաչատուր Սուքիասյանի եղբոր` էդուարդ Սուքիասյանի որդուն՝ կրտսեր Խաչատուր Սուքիասյանին։

 

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մեգա Թրեյդի» սեփականատերերն այժմ Արամայիս Գրիգորյանը (45%), Գարեգին Մկրտչյանը (20%), Հակոբ Ալեքսանյանն (15%) ու Արաշ Նոսրիաթիալամդարին (15%) են։

 

Հակոբ Ալեքսանյանը 20% բաժնեմաս ունի նաև Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված մեկ այլ ընկերությունում՝ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ում։ Իսկ Գարեգին Մկրտչյանը 2022 թվականին Խաչատուր Սուքիասյանի խնամի Գագուկ Ծառուկյանից ձեռք է բերել «Կոտայք» գարեջրի գործարանի 100% բաժնեմասը։

Վառելիքի շուկայում «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն ներկայացնում է «Ռան Օիլ» ապրանքանիշը, որի ձեռքբերման մասին «Սիլ կոնցեռնը» հայտնել էր 2021 թվականի փետրվարին։ Ինչպես մեզ ավելի վաղ տեղեկացրել էին «Ռան Օիլից», «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն նույնպես մտնում է Սուքիասյան ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan