Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ)

Սա շատ նման է նրան, որ ասում էր` եթե Ղարաբաղը չհանձնենք, Հայաստանը կործանվելու է․ քաղաքագետ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

-Նիկոլ Փաշինյանը հինգ ժամանոց մամլո ասուլիս տվեց: Նորից նախկին իշխանություններին ինչ-ինչ մեղադրանքներ հղեց, խոսեց այն մասին, թե որքան վատն է ՀԱՊԿ-ը, խոսեց նաև այն մասին, որ Ադրբեջանն առաջիկայում կարող է ռազմական գործողությունների դիմել և այլն, և այլն: Ո՞րն էր այս ասուլիսի նպատակը: Ի՞նչ նոր ուղերձ կար այնտեղ:

-Նոր ուղերձն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանեց, որ իր, այսպես կոչված, խաղաղության օրակարգն Ադրբեջանի հետ ձախողվել է: Նա ըստ էության արդարացավ, թե իբրև այդ ամենի հետ ինքը որևէ կապ չունի: Հիմնական և գլխավոր ուղերձը սա էր: Պատերազմից հետո նույն Նիկոլ Փաշինյանը հասարակությանը ներկայացրեց, թե իբրև ինքը խաղաղություն է առաջարկում, իսկ ահա իր ընդդիմախոսները` պատերազմ: Սակայն այսօր փաստացի այդ մարդը խոստովանում է, որ իր խաղաղության օրակարգը չի աշխատում, սակայն այդտեղ ինքը մեղավոր չէ, այլ մեղավոր է Ադրբեջանը:

-Փաշինյանը նշեց, որ ոչ թե մենք ենք ՀԱՊԿ-ից հեռացել, այլ ՀԱՊԿ-ը` մեզանից: Ըստ էության մեղքը բարդեց ՀԱՊԿ-ի վրա: Ի՞նչ ասել է ՀԱՊԿ-ն է մեզանից հեռացել:

-Նիկոլ Փաշինյանը շարունակում է զբաղվել մանիպուլյացիաներով: Առնվազն տարօրինակ է, որ հասարակության ինչ-որ մի ստվար զանգված դեռ հավատում է այդ մանիպուլյացիոն հնարքներին: Այդ ձևակերպումներն առնվազն ինձ համար ծիծաղելի են: Ի՞նչ է նշանակում ՀԱՊԿ-ն է հեռացել մեզանից: Սա կարող է մեկ այլ բան էլ նշանակել: Նիկոլ Փաշինյանը վախենում է ՀԱՊԿ-ից դուրս գալ և որպեսզի հետագայում խուճապ չառաջանա, նա ասում է, թե ՀԱՊԿ-ը հեռացել է մեզանից, որպեսզի հետագա վտանգների դեպքում ինքն իրեն ապահովագրի` ջրից չոր դուրս գա: 21-րդ դարում, իհարկե, մանիպուլյացիաներն աշխատում են, սակայն Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաներն արդեն հասել են այն աստիճան ցածր մակարդակի, որ պարզապես գիտակից մարդկանց զարմանքն է հարուցում: Ինչպե՞ս կարող են մարդիկ հավատալ այդ ամենին….

-Վարչապետը նաև ակնարկեց, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողությունների դիմել:

-Ադրբեջանը բաց հայտարարում է այդ մասին: Նիկոլ Փաշինյանը խոսում է բաց ինֆորմացիայի մասին: Ադրբեջանն ասում է, որ եթե 2023 թվականին Հայաստանը նոր կապիտուլյացիա չստորագրի, ապա Հայաստանի դեմ բաց պատերազմ է սկսվելու: Այստեղ ոչ մի նորություն չկա: Նիկոլ Փաշինյանն այս հարցում անկեղծ է, սակայն չի ասում, թե որն է ելքը: Փաստացի հայ ժողովրդին ասում է` հայ ժողովուրդ, եթե մի քանի ամսվա ընթացքում նոր զիջումների չգնամ, ապա նոր պատերազմ է սկսվելու: Սա շատ նման է նրան, որ ասում էր, եթե Ղարաբաղը չհանձնենք, Հայաստանը կործանվելու է: Վաղն էլ նույն բանն ասվելու է Սյունիքի մարզի մասին: Այդ մարդը ձախողվել է որպես քաղաքական գործիչ, նա այդպես էլ որպես պետական գործիչ չկայացավ, մնաց միջակ լրագրող, այդ մակարդակից չբարձրացավ: Ինքն իր ստերի մեջ խճճվել է: Սա նման է նրան, որ մարդը պարտք է ինչ-որ մեկին, այդ պարտքը չի կարողանում վերադարձնել և որոշում է մեկ ուրիշից պարտք վերցնել ու այդպես պարտքերի մեջ թաղվում է: Ժամանակը գալիս է և պետք է բոլոր պարտքերը վերադարձվեն, սակայն գուցե հայ ժողովուրդը հատուցի այդ պարտքերը…. Մարդիկ պետք է գիտակցեն, որ Փաշինյանով Հայաստանը ոչ թե խաղաղության, այլ խիստ պատերազմի ճանապարհով է գնում:

-Հայաստանի վարչապետը խոսում է հնարավոր պատերազմի մասին, Ադրբեջանի նախագահն էլ Արցախին իր օրակարգն է թելադրում: Համատարած այս քաոսից հնարավորինս շահած դուրս գալու ճանապարհը ո՞րն է:

-Ցանկացած մարդ ունի ընտրության իր հնարավորությունը: Եթե հայ ժողովուրդն այսօր ընտրել է դիտորդի կարգավիճակով իր իսկ կործանման գործընթացներին հետևելը, ապա եթե անկեղծ` կործանվելու ենք: Նախ Արցախը, հետո` Հայաստանի Հանրապետությունը: Պետք է ոտքի կանգնել ու հեռացնել այս փողոցային իշխանությանը: Մեզ պետք է այլնընտրանքային իշխանություն: Եթե մարդիկ դիտորդի կարգավիճակով որոշել են նստել թախտին ու սպասել, թե ինչ է պատահելու իրենց հետ, ապա դրան հաջորդելու է կործանումը: Դա բնական բան է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan