Ադրբեջանը խամաճիկ է դառնում հակաիրանական երկրների ձեռքին. Բաքուն խորացնում է թշնամանքը Թեհրանի հետ. Տեսանյութ
Ալիևյան ռեժիմը ամեն ինչ անում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերջնականապես խզելու համար: Հայ իրանագետները այսպես են մեկնաբանում Ադրբեջանի սահմանին մոտեցած իրանական օդանավի շուրջ ադրբեջանական հիստերիան, որին հաջորդեց Բաքվի տեղեկությունը, թե իրանական լրտեսական նոր ցանց են բացահայտել ադրբեջանցի իրավապահները:
Փորձագետները կասկած չունեն, որ Ադրբեջանը դառնում է հակաիրանական դաշինքի խամաճիկը: Այդ դաշինքի առաջին ջութակ Իսրայելը Իրանին հարվածելու համար կարող է օգտագործել Արցախից Ադրբեջանի բռնազավթած տարածքները: