Հիմա շատերը հայհոյում են Նիկոլին, բայց հայհոյողների մեծ մասը մոռանում է, որ նրան հենց իրենք են ծնել որպես հրեշ

Հիմա շատերը հայհոյում են Նիկոլին, բայց հայհոյողների մեծ մասը մոռանում է, որ նրան հենց իրենք են ծնել որպես հրեշ (խոսքը 2018-ի ապրիլից հետոյի մասին է, երբ Նիկոլն իր դեմքը բացել էր)։ Փաշինյանը հասկացավ, որ ամեն բան կարող է իրեն թույլ տալ, երբ հազարներով արդարացնում էիք անարդար իրավական գործընթացները, երբ Քոչարյանի ասուլիսի տապալումը հրաշալի ձեռքբերում էիք համարում, երբ Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսված խոսակցությունը արդարցնում էիք ու պնդում էիք, թե այդ խոսակցության մեջ ոչ մի հակաիրավական դրվագ չկա, երբ արդարացնում էիք դատարանների շրջափակումը, երբ աջակցում էիք Նիկոլի քմահաճույքի համար Սահամանդրություն փոխելը, երբ արդարացնում էիք Հրայր Թովմասյանի դեմ տեռորը, երբ արդարացնում էիք լրատվամիջոցների վրա հարձակումները։
Դուք եք նրան հրեշ դարձրել։ Եթե նիկոլի այս ու բազմաթիվ այլ հանցավոր սխալներ չարդարցնեիք ու չծափահարեիք, գուցե ինքն էլ ռիսկ չաներ հանձնել Արցախը։
Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից