Վրաստանում կատարվողը պետք է ոչ թե առաջացնի ցնծություն կամ ոգևորություն, այլ հակառակը՝ խորը մտահոգություն
Դիտել նաև
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քոփի-փեսթ, հրահանգ-կատարում. Լուսանկար
Կարող եք օգնել՝ օգնեք, չէ՝ մի էլ հետևներից բամբասեք. Էտ մարդիկ լոդր չեն, չեն ուզում ձրիակեր դառնալ, սպասել օգնություններին, ուզում են աշխատանք գտնեն
Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն
Եթե Հայաստանի օրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախի սահմանից մարդիկ են գերեվարվում, կարող են լինել համաձայնություններ՝ ինչ-որ անձանց նաև Հայաստանից հանձնելու մասին․ Սեյրան Օհանյան
Վրաստանում կատարվողը պետք է ոչ թե առաջացնի ցնծություն կամ ոգևորություն, այլ հակառակը՝ խորը մտահոգություն։ Եթե իրավիճակը սրվեց, կամ, ավելի վատ, եթե իշխանափոխություն եղավ, որի արդյունքում Վրաստանը գրեթե անխուսափելիորեն կվերածվի Ռուսաստանի դեմ պատերազմի նոր ճակատի, ապա շատ մեծ հավանականությամբ կփակվի Վերին Լարսը։ Իսկ թե ինչ կլինի, եթե փակվի Լարսի ճանապարհը, որը մեր գլխավոր տրանսպորտային զարկերակներից է, կարծում եմ կարիք չկա ներկայացնելու։
Չեմ քննարկում նաև այլ՝ ավելի վատ հետևանքները։
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև, թե ովքեր և որ խմբակներն են Հայաստանում ոգևորված աջակցում վրացի ցուցարարներին։ Դրանք նույն մարդիկ են, որոնք կողմ են Հայաստանի նոր կապիտուլիացիային Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից