Իվանիշվիլին չի ուզում Սահակաշվիլի դառնալ
Դիտել նաև
Վրաստանի իշխանություններն Իվանիշվիլու ուղղորդմամբ չեն ուզում Վրաստանը դարձնել Արևմուտք–Ռուսաստան բախման թատերաբեմ՝ երկրորդ Ուկրաինա։ Չեն ուզում դառնալ հակառուսական մանրադրամ և բուֆերային գոտի (ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը Հայաստանը դարձրել է հակառուսականության դրոշակակիրը Հարավային Կովկասում)։
Դա է պատճառը, որը Վրաստանում ներքաղաքական բախումները սրվել են ու տեղափոխվել փողոց։ Իվանիշվիլին Սահակաշվիլի չի դառնում, ինչը զայրացնում է Արևմուտքին։
Իշխանության և ընդդիմության բախման ֆորմալ առիթը օտարերկրյա գործակալների մասին օրինագիծն է։ Թե ինչով կավարտվի այս բախումը, դժվար է ասել։
Մինչև այժմ Վրաստանին հաջողվել էր չհայտնվել աշխարհաքաղաքական բախման կիզակետում։ Հետաքրքիր է, 2008–ի դասերը մինչև վերջ սերտե՞լ է վրաց ժողովուրդը, թե՞ ոչ։ Հայաստանի վատ օրինակը բոլորի աչքի առաջ է։