Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մշտապես եղել և շարունակում է մնալ մեր ուժի ամենակարևոր աղբյուրներից մեկը. Իշխան Սաղաթելյան
Դիտել նաև
«Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքական բանտարկյալի, այլև խղճի բանտարկյալի չափանիշներին». «Փաստ»
Վազգեն Սաղաթելյանը ևս երկու ամսով կալանավորվեց
Ադրբեջանի հետ պայմանագրի տեքստում Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքի մասին որևէ կետ չկա․ Սաղաթելյան
Հրապարակները ազատ են, բա ո՞ւր են մնացածը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
«Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետները ՀՀ-ում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները». Սաղաթելյան
Իրան կատարած այցի շրջանակներում մարտի 4-ին Նոր Ջուղայում մասնակցել եմ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեճյանի գլխավորությամբ Սպահանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի ու Թեմական եւ Կրոնական խորհուրդների անդամների եւ շրջանի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպմանը։
Հանդիպմանը ներկա էր նաև «Հայաստան» խմբակցության իմ գործընկեր Աննա Գրիգորյանը։
Հանդիպման առանցքում Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը և այս օրերին համայն հայության կողմից դիմագրավվող մարտահրավերներն էին։
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցից հետո հարկ եմ համարում մի քանի կարևոր արձանագրումներ անել․
1․ Հայ-իրանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ պոտենցիալ և հեռանկար, որն այսօր ամբողջությամբ իրացված չէ։
2․ Իրանում մենք ունենք չափազանց կազմակերպված հայ համայնք, որի նկատմամբ մեծ հարգանք է տածում և՛ իրանական պետությունը, և՛ Իրանի եղբայրական ժողովուրդը։
3․ Չնայած բոլոր դժվարություններին և մեծ հիասթափությանը, մենք սփյուռքում ունենք հսկայական ներուժ, կազմակերպված հայ համայքներ, ովքեր պատրաստ են ամեն ինչ անել սեփական հայրենիքի համար։
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մշտապես եղել և շարունակում է մնալ մեր ուժի ամենակարևոր աղբյուրներից մեկը։
Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից