«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ

«Կրակոցից չեմ վախենում, շարունակելու եմ աշխատել այգում». հակառակորդը 2 օր կրակել է Բերդաշենի այգիների ուղղությամբ

Սլավիկ Վարդանյանը երեկ՝ մարտի 1–ին, նռան այգում տրակտորով աշխատելիս է եղել, երբ ադրբեջանական դիրքերից կրակել են այգու ուղղությամբ։ Առաջին կրակոցի ժամանակ Սլավիկն ուշադրություն չի դարձրել, րոպեներ անց, սակայն, երբ հակառակորդը շարունակել է կրակել, նա ռուս խաղաղապահներին է տեղեկացրել, որից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։

«Երեկ այգում մենակ ես չէի աշխատում, էլի աշխատողներ կային, մի էքսկավատոր էլ էր աշխատում, էդ դեպքից հետո տեխնիկան դադարեց աշխատել, բայց մարդիկ շարունակեցին իրենց գործն անել։ Ռուսները գնացել էին պերեգովորի, հետո մեզ ասացին, որ էսօր տեխնիկան չաշխատեցնենք։ Ես վաղն էլ եմ գնալու աշխատեմ, ի՞նչ է՝ պետք է վախենամ ու չաշխատեմ։ Բա ո՞ր ես չաշխատեմ, իմ երեխեքին ո՞վ է պահելու։ Ես ոչ մի բանի կարիք չունեմ, ոչ մեկից օգնություն չեմ խնդրում, ինքս կաշխատեմ ու կվաստակեմ իմ եկամուտը։ Մենք կրակելուց չենք վախենում, վաղն էլ գնալու եմ ու գործս շարունակեմ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սլավիկ Վարդանյանը։

Բերդաշենի ղեկավար Գեորգի Պողոսյանի խոսքով՝ 44–օրյա պատերազմից հետո առաջին դեպքն է, երբ հակառակորդը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ կրակել է գյուղի վարչական տարածքի ուղղությամբ։ Ադրբեջանական դիրքերից Բերդաշենի ուղղությամբ կրակել են նաեւ փետրվարի 28–ին։ Այդ օրն էլ մեկ այլ տղամարդ էր «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում տրակտորով խաղողի այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարում, երբ հակառակորդը հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից սկսել էր կրակել եւ նա ստիպված դադարեցրել էր գյուղատնտեսական աշխատանքները:

Ադրբեջանը պատերազմին հաջորդող երկու տարում գյուղատնտեսական ակտիվ աշխատանքների շրջանում կրակում էր այգիներում, դաշտերում աշխատող տեխնիկայի ուղղությամբ։ Օրինակ՝ 2022 թվականի մարտի 19–ին, ադրբեջանական կրակոցների հետեւանքով վնասվել էր Նախիջեւանիկ գյուղում աշխատանքներ կատարող տրակտորը։ Նրանք նաեւ նամազ էին հնչեցնում։ Օրինակ, Խրամորթի ուղղությամբ նախ կրակում, հետո էլ նամազ էին միացնում, որ դաշտերում ու այգիներում աշխատող մարդիկ դադարեցնեն իրենց աշխատանքները։ Բերդաշեն համայնքի տարածքում այսօր կրակոցներ չեն արձակվել։ Համայնքի ղեկավար Գեորգի Պողոսյանն ասաց, որ հակառակորդի դիրքերը շատ մոտ են գյուղին, տեղ կա հեռավարությունը 50 մետր է։ Պողոսյանը պատմեց, որ առաջին օրը, երբ հակառակորդը կրակել է խաղողի այգու ուղղությամբ, այդ ժամանակ ռուս խաղաղապահներից ներկայացուցիչ չի եղել տարածքում։ Այդ միջադեպից հետո գյուղացիներն արդեն ռուս խաղաղապահների ներկայությամբ են շարունակել աշխատել, բայց անգամ նրանց ներկայությունը հակառակորդին չի զսպել։ «Ռուսներին ասել են, որ տեխնիկան հանեն ու չաշխատեն։ Սեզոնային աշխատանքի ակտիվ շրջանն է, պարզ է՝ նպատակը վախեցնելն է, որ չաշխատեն, բայց կարող եմ ասել՝ այնպես չի, որ աշխատանքներն ամբողջությամբ դադարեցված են, մարդիկ շարունակում են աշխատել։

Ինչքան էլ փորձեն խանգարել, մեկ է՝ աշխատելու են մարդիկ»,– ասաց Գեորգի Պողոսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդը փետրվարի 28–ին եւ մարտի 1–ին, Բերդաշեն համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ կրակահերթեր է արձակելու տրակտորների ուղղությամբ, ինչի հետեւանքով դադարեցվել են աշխատանքները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan