Բոմժի տեսքով փողոցներ չափչփելն ու կուկուռուզ խժռելը ամենևին էլ ժողովրդի կյանքով ապրել չի. պետք է, ի վերջո, հասկանալ, որ ժողովուրդը բոմժ չէ

Բոմժի տեսքով փողոցներ չափչփելն ու կուկուռուզ խժռելը ամենևին էլ ժողովրդի կյանքով ապրել չի։ Պետք է, ի վերջո, հասկանալ, որ ժողովուրդը բոմժ չէ, ժողովրդի կենսակերպը պեռաշկի խժռել չի։ Հայ ժողովուրդը արժանապատիվ և քաղաքակիրթ հանրություն է, որը ունի հազարամյակների արժեքներ ու սովորույթներ։
Սիրելի հայրենակիցներ, ինչ վերաբերում է Փաշինյանական էժանագին քարոզչությանը, թե իրենք ապրում են սովորական մարդկանց կենցաղով, պետք է մի քանի փաստ իմանաք՝ հասկանալու, թե ինչ աստիճանի անբարոյական ու կեղծ է դրանց քարոզչությունը։
Ժողովրդի սովորական կյանքով ապրող մարդը այնքան վախկոտ չի լինի, որ ուտի միայն հացի տակի հատվածը, իսկ ջրիկ ճաշի՝ վերևի հատվածը՝ ամեն վայրկյան վախենալով, թե իրեն կարող են թունավորել կողքի մարդիկ։ Այդպիսի հոգեխանգարմունք ունեցող մարդը չի կարող փողոցում պեռաշկի գնել ու հոշոտել։ Դա բեմադրություն է՝ սովորական, միամիտ մարդկանց խաբելու և էշի տեղ դնելու համար։
Մի խաբվեք։
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից