Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
4
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ)

ՀՀ բնակչության քա՞նի տոկոսն է զոհվել Փաշինյանի իշխանության պատճառով․ թվեր ու փաստեր․ «Կարճ ասած». Տեսանյութ

Մեր նորագույն պատմության ամենաչարչրկված էջերը երկուսն են՝ մարտի 1 ու հոկտեմբերի 27։ Երկու իրադարձությունն էլ ամենաշատը չարչրկել են ու ամենաշատ մեղադրանքները հնչեցրել են նրանք, ում դերն այդ ողբերգություններում անգնահատելի է, բայց ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական գնահատականի չեն արժանացել, մի մասը մի թեթև իրավական գնահատական է ստացել մարտի 1-ի մասով։ Խոսքս այս իշխանության մի շարք ներկայացուցիչների մասին է։ Մինչև 2008 թվականը մարտի 1-ը մեզ համար տոն էր՝ գարնան առաջին օրը։ 2008 թվականից մարտի 1-ը դարձրին սգո օր․ այսօրվա իշխանությունները ոչ միայն սգո օրերն են շատացրել, այլև մեր տոն օրերի մի մասն էլ են վերածել սգի։

15 տարի շարունակ մարտի 1-ին մենք տեսել ենք տարատեսակ շոուներ, շահարկումներ։ Մարտի 1-ը բացահայտվել է, մեղավորների մի մասը մի որոշ ժամանակ նստել են, սպանությունները, սակայն, բացահայտված չեն։ Հենց մարտի 1-ն ու այդ սպանությունները անընդհատ շահարկելով իշխանության են եկել այս մարդիկ։ Ելույթներ են ունեցել, խոստումներ են տվել, էմոցիաներ են գողացել, խաբել են, զոհերի հարազատներին պետական կաշառք տվել, ձենները կտրել ու հիմա վայելում են։ Մարտի 1-ը այն թեման է, որից այս իշխանությունը օգտվել է որքան հնարավոր էր, բարձրացել է այդ զոհերի դիակների վրայով ու եկել է իշխանության, հասել է իր երազանքին։ Ու ամեն օր շահարկում է թեման։ Էն որ Նիկոլը ֆիդայինների, Անդրանիկի հուշարձանը քանդում է ու տեղը դնում է մարտի 1-ի զոհերի հուշարձան, նա դրանով վարձահատույց է լինում, քանի որ էդ զոհերից նա կոնկրետ քաղաքական քյար է ունեցել: Մարտի 1-ի հուշարձան կանգնեցնումը մեր հաշվին, փոխհատուցումը մեր հաշվին անթույլատրելի էր, որովհետև պարզ չէր ով ինչի համար զոհվեց։

Մարտի 1-ի մասին որքան շահարկումներ ենք լսել, այնքան էլ ստեր, ամենամեծ ստերը հնչեցվել են 2018-ից հետո։ Մի պաշտոնյա կա, որը հիմա հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն է, ասում էր՝ 2008 թվականի մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի սպանությունը բացահայտված է, և շուտով բոլորը կիմանան այդ մասին: Ոչինչ չիմացանք, ասում էր օլիգարխների թիկնազորին զենք են բաժանել, կան ապացույցներ, պարզվեց՝ ոչ մի բան էլ չկար, սուտ է ասել։ Ու այդ մարդը, որ քանիցս ստել է, պետք է հավատանք, որ կոռուպցիայի դեմ է հիմա պայքարո՞ւմ։

Այսօր մարտի 1-ից քիչ եմ խոսելու, խոսելու եմ նրանից, թե դրա շահարկմամբ իշխանության եկածների օրոք ինչքան զոհ ունեցանք։ 10 զոհ ունեցանք մարտի 1-ին Նիկոլենց կազմակերպած զանգվածային անկարգությունների արդյունքում։ Իսկ հետո՞ քանի հոգի զոհվեց դագաղներով իշխանության եկած այս մարդկանց օրոք։ Ամենաառաջինը կորոնավիրուսի համաճարակն էր, ձեռք էին առնում, ասում էին սովորական բան ա, մի անհանգստացեք, արաղով ողողում արեք․ իշխանության անտարբերության ու անպատասխանատվության արդյունքում ունեցանք շուրջ 10 հազար մահ։ ժողովուրդ դա ահռելի թիվ է, մի եքյա պատերազմի կորուստ։ Կորոնավիրուսի մահերը իրենց խղճին են․ իսկ իշխանափոխությունից հետո կոնկրետ իրավական պատասխանատվության են ենթարկվելու, թե մահերի, թե վիրուսի անվան տակ թալանի համար։ Թվեր սիրող իշխանությանն ասեմ, որ մարտի 1-ից 1000 անգամ ավելի շատ զոհ եղել են կորոնավիրուսից։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ լինելու է պատերազմ ու պարտվելու ենք։ Այդ պարտությունը բարեհաջող կազմակերպեց պատերազմ բերած այս թիմը․ ունեցանք 5 հազար զոհ, ու պատժվելու, հեռանալու փոխարեն հայտարարեց՝ կարող էինք այս ամենը անել առանց զոհերի, ուղղակի ինձ կասեին դավաճան։ 5 հազար զոհ եղավ, որ Նիկոլին դավաճան չասեն։ Մարտի 1-ից 5 հազար անգամ ավելի զոհ ունեցել ենք պատերազմից ու պլանավորված պարտությունից։ Դրանով էլ չբավարարվեցին․ Սեպտեմբերյան բախումներին զոհ գնաց 224 զինվոր․ 15 զինվոր զոհվեց միայն մեկ պատճառով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նրանց չէր ապահովել նորմալ զորանոցով։ Բայց դրա փոխարեն պաշտպանության նախարար կոչվածը կես միլիոն դոլարանոց տուն էր գնել անհասկանալի փողերով։ Իսկ դուք գիտե՞ք, թե պատերազմի զոհերի քանի ծնող, հարազատ վշտին չդիմանալով մահացավ, ինքնասպան եղավ կամ խելագարվեց։ 2021 թվականին Երևանում՝ Աջափնյակում, պատշգամբից նետվեց 46 տարեկան մի տղամարդ, որը մարտի դաշտում կորցրել էր ընկերներին ու դեպրեսիոն վիճակում էր: Երևանում Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի պատուհանից իրեն նետեց մի քաղաքացի, որի որդին 44-օրյա պատերազմում զոհվել էր: Դատախազությունը հայտնում է, որ մի շարք ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու դեպքեր ուղղակի առնչություն ունեն պատերազմի հետ։ Արդյո՞ք էս մարդկանց իշխանությունը չտարավ գերեզման։ Որդու զոհվելուց հետո մայրն ու հայրը ընկնում են անկողին ու մահանում։ Պապը իմանում է, որ իր թոռ Հենրիկը պատերազմում զոհվել է, էդ գիշեր չի լուսացնում, թոռանից շուտ թաղեցին։ Նախորդ տարվա վերջին Գեարքունիքում ինքնասպան եղավ մի երիտասարդ կին, որի ամուսինը զոհվել էր սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։ Էս իշխանությունը մահ է, որ բաժանում է։ Չենք մոռացել, չէ՞, թե ինչպես վարչապետի ավտոշարասյունը սպանեց Սոնա Մնացականյանին ու նրա չծնված երեխային, չենք մոռացել դատարանում ընդդիմադիր գործչի մահը, չենք մոռացել քաղաքական ենթատեքստերով տասնյակ անհասկանալի մահերը։ 2019-21 թվականներին բանտերում մահացել է շուրջ 70 մարդ։ Սենց թիվ եղել է՞ առաջ։ Չեք մոռացել չէ՞, որ ամեն օր անարխիայի արդյունքում կրակոց ու մահեր են, Ապարանում երիտասարդների մահից ի՞նչ բացահայտվեց, պարզվեց իշխանականների հարազատների մատը խառն է ու ծածկեցին-գնա՞ց։ Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունը և 16 զոհը ինչի՞ համար էին։

Այսօրվա Հայաստանում մարդու կյանքը իրոք չունի արժեք։ Կարո՞ղ եք հաշվել, թե աշխարհում 100.000 բնակչի հաշվով որքան են մահերը ու որքան են Հայաստանում՝ պատերազմի զոհեր, կորոնավիրուսի զոհեր, Երթևեկության զոհերը, խաղաղ պայմաններում բանակում զոհերը, հրդադարի խախտումների զոհերը, կամրջից իրենց շաբաթը մի քանի անգամ նետող քաղաքացիները, անվտանգության նորմերի չպահպանման պատճառով զոհերը։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ ՀՀ բնակչության քա՞նի տոկոսն է զոհվել, քա՞նի տոկոսն է վիրավորվել, քա՞նի տոկոսն է կորցրել ինչ ուներ-չուներ։ Բա հո զոհերը միայն նրանք չեն, որ կյանքը կորցրեցին․ էն մարդիկ, որ փողոցներն են քնում, քանի որ իրեց տունը հանձնել է թշնամուն, էն ՊՆ նախկին շենքի դիմաց քնողները Նիկոլի զոհը չե՞ն։

Էս բոլոր դեպքերն էլ ամեն մեկը մի մարտի 1 է, ուղղակի մարտի 1-ին սրանք հետաձգվեցին 10 տարով։

Ու հիմա նույն այս մահերը սփռողները խոսում են մարտի 1-ից, շահարկում են։ Սրանց ամեն քայլը մահ է, սրանց գործողությունների, ինչպես նաև հանցավոր անգործության արդյունքում մենք վերջին 5 տարվա օրերի վրա բաժանած՝ ունեցել ենք ամենօրյա կտրվածքով 11 մահ։ Ամեն օր մեր երկրում 11 հոգի մահանում է զուտ այն պատճառով, որ ունենք այս որակի իշխանություն։ Ու այսքանից հետո ի՞նչ եք կարծում, ովքե՞ր էին մարտի 1-ի 10 զոհերի հեղինակները։ Ինձ համար, պատասխանը ակնհայտ է։ Նիկոլն ի՞նչ էր ասում, ասում էր՝ սա ուչաստկովի մակարդակի գործ ա, բայց կբացահայտվի, որ կազմակերպիչները չլինեն իշխանության ղեկին։ Հիմա բա ինչի՞ չի բացահայտվում, որովհետև այո՛, կազմակերպիչներն են իշխանության ղեկին։ Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը այն ամենին, որ հասել է, հասել է մարտի 1-ի շնորհիվ, նա հասել է իշխանության, դա իր քաղաքական կապիտալն էր․ 2018 թվականի մարտին Նիկոլն ասում է՝ ես հպարտ եմ ինչ որ արել եմ մարտի 1-ին, էսօրվա իմ գործողություներն էլ են դրան ուղված։ Այդ խոսքերից մեկ ամիս հետո վերցրեց իշխանությունը։ Ու հիմա վայելում են։ Ո՞վ է մարտի 1-ին զանգվածային անկարգությունների համար դատապարտված Նիկոլ Փաշինյանին արդարացրել, գիտե՞ք, արդարացրել է դատարանը հենց Փաշինյանի՝ «կա՞ տենց մի ատավոր, որ իմ ասածը» չանի ելույթից հետո։

Կարճ ասած՝ այսօր Հայաստանում իշխում են արյունից օգուտ քաղածները, ու շարունակում են մահ ու ավեր տարածել։ Էս երկրում եթե դուք մի բան ավելացրել եք, ապա դրանք տապանաքարերն են։ Եթե պետության կործանումը 2018 թվականին կանխվեր այնպես, ինչպես կանխվեց 2008 թվականին, մենք չէինք ունենա 1500- անգամով ավելի շատ զոհ, մենք չէինք ունենա հայրենիքի կորուստ։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan