Զախարովան « անպատկառություն» է անվանել Հարավային Կովկաս ներթափանցելու Արեւմուտքի փորձերը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik-ի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրին:
«Այս տարածաշրջանը (Հարավային Կովկասը - Zham.am) բառացիորեն կարելի է անվանել առանցքային տարածաշրջան, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ խաղաղության հասնելու նախաձեռնությունները, որոնք մշակվել են կողմերի (Հայաստանի և Ադրբեջանի մոտ) կողմից Ռուսաստանի հետ միասին, կիրականացվեն», - ասել է նա:
Զախարովան «անպատկառություն» է անվանել Հարավային Կովկաս ներթափանցելու Արեւմուտքի փորձերը։ Նրա կարծիքով, նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։ «Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ արևմտականներն էլ ավելի են ակտիվացել»,- հավելեց դիվանագետը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մինչդեռ «հակամարտությունների թիվն «ինչ-ինչ պատճառներով» ավելանում է հավաքական Արևմուտքի նախաձեռնությամբ»։ «Ոչ ոք չի կարողանա ասել, որ ինչ-որ տեղ, որտեղ ոտքը, ձեռքը, կամ հավաքական Արևմուտքի միտքն է եղել, այն ավելի լավն է դարձել»,- հայտարարել է Զախարովան։
Zham.am