Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այսօր այլընտրանք չկա իսկ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու փորձերն անհանգստացնում են. ՌԴ դեսպան Գերիները ո՛չ քեզ կներեն, ո՛չ մեզ, ո՛չ էլ իրենց հարազատներին. «Կարճ ասած»․ Տեսանյութ
10
Ինչպես լուծել օրվա իշխանության ոչ լեգիտիմության խնդիրը Անկարայի մերձակայքում գտնվող զենքի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել. փլատակների տակ մնացած մարդիկ կան. Տեսանյութ ՆԱՏՕ-ն կստանա Ստամբուլից մինչև Բաքու տարածք. այդ ԾՐԱԳՐՈՎ Հայաստան պետություն չպետք է լինի. Արթուր Խաչիկյան. Տեսանյութ «ԶՊՄԿ»-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. Hetq.am ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում․ ՌԴ դեսպան Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. մանրամասներ՝ Պուտին - Փաշինյան հանդիպումից. Տեսանյութ Հարցվածների 86.4%-ի կարծիքով՝ ԼՂ-ի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատևումն անհնար է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունն այլընտրանք չունի. Գալուզին Այսօր Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում. Կրեմլ Դոնալդ Թրամփի դեմ դաշնային մեղադրանք է առաջադրվել, իսկ Ջո Բայդենը կարող է մեղադրվել ուկրաինական ընկերությունից 5 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ Պատերազմ Արցախում
Ինչպես լուծել օրվա իշխանության ոչ լեգիտիմության խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն Իրանում հեղեղումների հետևանքով մահացել է 7 մարդ, վիրավորվել՝ 59-ը ԱՄՆ նախագահական ընտրությունները կորոշեն Ուկրաինայում պատերազմի ելքը. Օլանդ Կարսի անկման ու 1920-ի հայ-թուրքական կործանարար պատերազմի գլխավոր դասերը «ՀԱՅԱՔՎԵ»՝ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ՝ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև Աննա Վարդապետյանն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս Անկարայի մերձակայքում գտնվող զենքի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել. փլատակների տակ մնացած մարդիկ կան. Տեսանյութ Սիրուշոն հանդիպել է Սուպեր Սաքոյի դստերն ու նրան իր զարդերից նվիրել. Տեսանյութ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե իբր ՊԲ-ն կրակել է իրենց դիրքերի ուղղությամբ, կեղծիք է․ ԱՀ ՊՆ Կոլումբիական ջունգլիներում հայտնաբերված երեխաներին կտեղափոխեն Բոգոտա Կարևոր կառույցը ղեկավար չունի Այսօր Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելքը Դավիթաշենի դպրոցի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա աղջկա նկատմամբ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂԸ ՑԵՂԱՍՊԱՆ ԿԴԱՌՆԱ ՆԱՏՕ-ն կստանա Ստամբուլից մինչև Բաքու տարածք. այդ ԾՐԱԳՐՈՎ Հայաստան պետություն չպետք է լինի. Արթուր Խաչիկյան. Տեսանյութ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այսօր այլընտրանք չկա իսկ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու փորձերն անհանգստացնում են. ՌԴ դեսպան Գերիները ո՛չ քեզ կներեն, ո՛չ մեզ, ո՛չ էլ իրենց հարազատներին. «Կարճ ասած»․ Տեսանյութ «ԶՊՄԿ»-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. Hetq.am Առողջապահության նախարարությունը թաքցրել է Քովիդի պատվաստումների վերաբերյալ տվյալները․ «Փաստինֆո» Բոլոր երգերը երգեցին, մնաց ոչխարներ խուզելու փառատոնը Գայանե Հակոբյանը գրառում է կատարել Տեսչական մարմինը պարապուրդի է մատնված Ազերիներով բնակեցված Թավրիզից Իրանի նախագահի զգուշացումը Ադրբեջանին.«Մեր համբերությունն անսահման չէ». Տեսանյութ «Իրականում տեղի է ունեցել շանտաժ: Գայանեին անընդհատ պահելու են վերահսկողության տակ և նրա միջոցով փորձելու են ճնշել նաև մյուս ծնողներին». Նաիրա Մելիքյան. Տեսանյութ Ադրբեջանի ԶՈՒ-ն հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ Կհաջողվի՞ սկսել Արցախն այլ պետության մաս ճանաչող քայլերը քրեականացնելու ստորագրահավաքը Պարտված իշխանությունը միշտ օգտագործվում է թշնամու կողմից. Թևան Պողոսյան. Տեսանյութ Ղեկավարությունն է որոշելու

Իշխանություններն են ՊՆ նախկին շենքի բնակիչների առողջության վատթարացման պատասխանատուները. Տեսանյութ

Այսօր ուզում եմ անդրադառնալ արդեն 10 օրից ավել բաց երկնքի տակ լուսացնող մարդկանց խնդրին։ Այո, խոսքը ՊՆ նախկին շենքի բնակիչների մասին է։ Բնակիչներն այստեղ հաստատվել են 2018 թվականից։ Շենքը այս ժամանակահատվածում մատնված էր անտերության, չկար պատշաճ պահպանություն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Բնակիչների թվում կան 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներ, կան կերակրող մայրեր, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցներ։ Շատերն այստեղ են հայտնվել հայրենազրկվելուց՝ Հադրութի ու Քարվաճառի հանձնումից հետո։ Կան նաև զոհված զինծառայողների, ինչպես նաև՝ այս պահին մարտական հերթապահություն իրականացնող անձանց ընտանիքներ։ Այս ընթացքում փորձել եմ պարբերաբար այցելել և հնարավորություններիս սահմաններում աջակցել բնակիչներին։ Մեր համառ ջանքերի շնորհիվ միայն թույլատրվեց վրանների տեղադրումը։ Երեկ տեղեկացա, որ հիմա էլ ոստիկանները բնակարաններից դուրս են նետում նրանց գույքը, իրերը՝ չսպասելով, որպեսզի կազմակերպվի գույքի պատշաճ տեղափոխությունը»,- ասաց պատգամավորը։ Դաշնակցական գործչի խոսքով՝ սա անմարդկային է և անթույլատրելի է․ «Սիրելի հայրենակիցներ, այսօր հարկ համարեցի խոսել այս մասին, քանի որ դրսում հայտնված քաղաքացիների դրությունը ժամ առ ժամ վատթարանում է․վտանգ կարող է սպառնալ նրանց կյանքին, առողջությանը։ Արդեն ունեմ տեղեկություններ այն մասին, որ մանկահասակ երկու երեխա հոսպիտալացվել է։ Ո՞վ է պատասխան տալու այս երեխաների առողջական խնդիրների համար։ Անթույլատրելի եմ համարում քաղաքացիների նկատմամբ նման անտարբեր, սառնասիրտ վերաբերմունքը։

Մի՞թե մանկահասակ երեխաներին, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց այս ցրտին առանց տանիքի թողնելուն այլընտրանք չկա։ Ուրիշներին մարդասիրական օգնություն տրամադրել շտապող իշխանությունը չունի՞ յուրայիններին ապրումակցելու, աջակցելու մի գրամ իսկ ցանկություն։ Թեև, արցախցի մեր 120․000 հայրենակիցներին անտարբերության մատնած իշխանությունների դեպքում այսպիսի քայլերը բոլորովին անսպասելի չեն։ Այն պայմանները, որոնք առաջարկվել են այս մարդկանց՝ շենքը լքելու դիմաց, որևէ կերպ չեն լուծում խնդիրը»,- ասաց նա։

Պատգամավորը հարց ուղղեց մարդկանց հրատապ կերպով շենքից դուրս հանելուց առաջ իրականացվե՞լ է արդյոք ընտանիքների սոցիալական կարիքների գնահատում, և, ըստ այդմ՝ սոցիալական աջակցության ծրագրեր նախատեսվել կամ նախատեսվու՞մ են այս մարդկանց համար․

«Հարցերս ուղղել եմ նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ հայցելով, որ սեղմ ժամկետներում տրվեն պատասխաններ։ Չստանալով պատասխաններ՝ այս մասին բարձրաձայնում եմ ԱԺ ամբիոնից։ Իշխանությունը և իրավասու անձինք այս երեխաների առողջության և դրսում գիշերող մարդկանց առողջության վատթարացման բոլոր հետևանքների պատասխանատուն են։ Շարունակելու եմ այցելել ՊՆ նախկին շենքի բնակիչներին և հետևողական լինել, որպեսզի մեր հայրենակիցների իրավունքները ի վերջո պաշտպանվեն, և խնդիրը հանգուցալուծվի ոչ ի վնաս բնակիչների»,- ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan