Զգոն եղեք, սրանց սենց նվերներ մի տվեք

«Սիրելի ընդդիմադիր ընկերներ, քաղաքացիներ, իշխանությունից ու դրա ղեկավարից զզվածներ...
Երբ բոլորդ միահամուռ տարածում եք խայծը, որ գցել է իշխող ընտանիքը, դա կարծում եմ՝ սխալ է: Որքան էլ, որ այդ նկարները ուղեկցվում են տեքստերով՝ փնթին, խայտառակը և այլն, միևնույնն է, ձեզ կարդացողների մոտ տպավորվում է միայն նկարը:
Ավելին՝ իր ընտրազանգվածի համար փնթիությունը ապրելակերպ է ու նիկոլին խոցելի դարձնելու համար փնթիությունը չի աշխատում, իրենք նրան հենց դրա համար են ընտրել: Այ ներկայացրեք դրանց թանկ վոյաժները, միլիոնավոր գնումները, քանի որ միջին վիճակագրական նիկոլ ընտրողը, նայում է ձեր տարածած նկարին ու տեսնում ինքն իրեն, ու շարունակում կեղծ թեզը՝ տեսեք մեր վարչապետը մեր նման է՝ պերաշկի է ուտում, «նախկինների նման ոսկի չի ուտում»: Ու կապ չունի, թե նախկինները կերել են թե ոչ, կարևորը քարոզչամեքենան աշխատում է...
Զգոն եղեք, սրանց սենց նվերներ մի տվեք...»:
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից