Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)

Կոռուպցիոն մրցավազք՝ պետական համակարգում

Մինչ իշխանությունները տպավորություն են ստեղծում, թե մտահոգված են երկրում կոռուպցիայի հետ կապված իրավիճակի վատացմամբ և պատրաստ են անհաշտ պայքար մղել նման երևույթների դեմ, պետական հիմնարկներում կոռուպցիոն դրսևորումներով յուրահատուկ մրցավազք է սկսվել. բոլորը մեկ մարդու նման ԱՊՊԱ պայմանագրերը կնքում են իշխանությունների սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Ինշուրանս» ընկերության հետ։ Ու դա անում են մեկ անձից կատարվող գնումների ձևով, որտեղ կոռուպցիոն ռիսկերն ամենաբարձրն են։

Ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ նման գնումների դեպքում կոռուպցիա չկա, գնողն ու վաճառողը նախապես չեն պայմանավորվել գների վերաբերյալ։

Մեկ անձից գնումները ռիսկային են հենց դրանով։ Դրա համար բոլոր ժամանակներում խնդիր է եղել հնարավորինս սահմանափակել այդպիսի գնումները։

Ժամանակին մեկ անձից գնումներին դեմ էին արտահայտվում նաև այսօրվա իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սակայն, երբ եկան իշխանության, բոլոր գրված ու չգրված սահմաններն անցան։

Մեկ անձից գնումները դարձրել են մասսայական։

Նույնիսկ այնպիսի գնումներն են մեկ անձից անում, որոնք ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Ու այնպես է ստացվում, որ սովորաբար այդպիսի գնման պայմանագրերը կնքվում են յուրային ընկերությունների հետ։ Այնպես, ինչպես ԱՊՊԱ պայմանագրերի դեպքում։

Ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում այսօր գործում են 5-6 ընկերություններ, բայց այնպես է ստացվում, որ պետական հիմնարկները նախընտրում են հենց «Սիլ Ինշուրանսին»։ Սա տարօրինակ է այնքանով, որ ԱՊՊԱ գները հաստատուն են բոլոր ապահովագրական ընկերություններում։ Այսինքն՝ ֆինանսական առումով տարբերություն չկա, թե որ ընկերության հետ կկնքվեն պայմանագրերը, բայց հասկանալի պատճառներով նախընտրում են հենց այն ընկերությանը, որը փոխկապակցված է իշխանության պատգամավորի հետ, ու դա անում են մեկ անձից գնումների միջոցով։

Վերջին շրջանում «Սիլ Ինշուրանսում» իրենց տրանսպորտային միջոցներն ապահովագրել են կառավարության աշխատակազմը, Արդարադատության նախարարությունը, Միջուկային անվտանգության կոմիտեն, Կադաստրի կոմիտեն, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և այլն։ Խոսքը միլիոնավոր դրամների ԱՊՊԱ պայմանագրերի մասին է։

Տարօրինակ զուգադիպությամբ, այս ընկերությանն են նախընտրում նաև Ազգային ժողովում։

«Սիլ Ինշուրանսին» առնչվող վերջին ամենաաղմկոտ գործարքը, սակայն, կապված էր Ոստիկանության հետ։

Ոստիկանությունը ևս նախընտրել է իր տրանսպորտային միջոցներն ապահովագրել Խաչատուր Սուքիասյանին պատկանող ապահովագրական ընկերությունում, բավական կլորիկ գումարով՝ շուրջ 40 մլն դրամով կամ գրեթե 100 հազար դոլարով։ Այդքան գումար ոստիկանությունը վճարել է 140 տրանսպորտային միջոց «Կասկո» անելու համար։

Թե ինչո՞ւ հենց «Կասկո», դա էլ այլ հարց է։

Պարզվում է՝ պարեկային ոստիկաններն այնքան վատ են վարում մեքենաները, որ դրանք շատ հաճախ, նաև իրենց մեղքով վթարվում են, ու այդ պատճառով նախընտրել են «Կասկոյով» ապահովագրել և պետության հաշվին բավական մեծ գումար վճարել, ինչ է թե՝ պարեկներն անփույթ են վարվում իրենց վստահված տրանսպորտային միջոցների հետ։

Պայմանագիրն էլ կնքել են հենց իշխանության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող կամ փոխկապակցված ընկերության հետ։

Երբ այդ մասին հայտնի դարձավ, բավական մեծ աղմուկ բարձրացավ։ Ու որպեսզի ցույց տան, թե աղմուկն ու կասկածներն անհիմն են, իշխանությունները համառորեն պայքարում են կոռուցիոն երևույթների դեմ և ոչ թե տեսախցիկների առաջ ձև են անում, Նիկոլ Փաշինյանը մի իսկական ներկայացում բեմադրեց կառավարության նիստում։

«Անընդհատ տարբեր հրապարակումներ են լինում, որոնք տպավորություն են ստեղծում, թե մենք զուգահեռ իրականություններ ունենք՝ տեսախցիկների առաջ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, իսկ տեսախցիկներից այն կողմ զբաղվում ենք այլ գործերով: Ես ուզում եմ այսօր մի հանգամանք քննարկել, որի հետ կապված նախկինում նաև աշխատանքային ռեժիմներով մի քանի անգամ քննարկումներ ունեցել ենք:

Հրապարակումներ կան, թե պետական հիմնարկների ավտոմեքենաների ԱՊՊԱ ոլորտում կոռուպցիոն դրսևորումներ, ռիսկեր կան»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և որպես օրինակ՝ հիշեցրեց Ոստիկանության հետ կապված սկանդալային հրապարակումներն այն մասին, թե իշխանության մարդու հետ փոխկապակցված մարդու է տրվել ավտոմեքենաների ապահովագրությունը:

Ի պատասխան այս հարցադրման՝ Ներքին գործերի նախարարը, մի կերպ բառերն իրար կապելով, հատուկ այս ներկայացման համար նախապես պատրաստված մի սրտաճմլիկ տեքստ կարդաց։ Իբր ոստիկանության կողմից պաշտոնական հարցումներ են կատարվել ապահովագրական ընկերություններին, և ստացված պատասխանների համաձայն, ամենամատչելի առաջարկը ներկայացրել է «Սիլ ինշուրանսը»:

«Մասնավորապես, ԿԱՍԿՈ ապահովագրության համար «Նաիրի ինշուրանսը» ներկայացրել է ավտոմեքենաների արժեքի 2,8 տոկոսը, «Արմենիա ինշուրանսը»՝ 5,5 տոկոսը, «Սիլ ինշուրանսը»՝ 1,7 տոկոսը, «Ինգո Արմենիան»՝ «Շկոդա» մեքենաների համար՝ 7 տոկոսը, «Տոյոտա» ավտոմեքենաների համար՝ 2,4 տոկոսը, «ՌԵՍՈ» ընկերությունը՝ 3,2 տոկոսը, «Ռոսգոսստրախը»՝ 2,5 տոկոսը: Ապահովագրության համար «Սիլ ինշուրանս» ընկերությունը 2,5 մլն դրամով ավելի ցածր գին է առաջարկել, քան մյուս ընկերությունները: Այդ պատճառով իրենց հետ ենք կնքել պայմանագիրը»,– փորձեց չարախոսողների բերանը փակել ՆԳ նախարարը։

Թվում է, թե ամեն ինչ տեղն ընկավ. պայմանագիր են կնքել ամենացածր գինն առաջարկած ընկերության հետ։ Սակայն բաց մնաց այն հարցը, թե ինչպես է ձևավորվել այդ ամենացածր գինը։

Ինչպես ասում են, սատանան հենց դրա մեջ է։

Մեկ անձից գնումների դեպքում հարցում են անում դաշտում գործող ընկերություններին՝ գնառաջարկներ ստանալու համար։ Երբ հայտնի են մյուս ընկերությունների գնառաջարկները, դժվար չէ համաձայնության գալ յուրային ընկերության հետ և այնպես անել, որ նրա գնառաջարկը դառնա լավագույնն ու հաղթողը։ Մեկ անձից գնումների կոռուպցիոն ռիսկը հենց սրանում է։

Այս դեպքում, իհարկե, մեկ այլ ոչ պակաս կարևոր հարց էլ է առաջանում. ինչպե՞ս է ստացվել, որ հաստատուն ապահովագրավճարի դաշտում գործող ընկերությունները երբեմն մեծ տարբերությամբ գնային առաջարկներ են արել։ Իսկ գուցե այստեղ նաև դեմպինգային երևույթնե՞ր կան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan