Արցախի գլխավոր դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել

Դիտել նաև
Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Նոր Զելանդիայի վարչապետը «բավականաչափ էներգիա չունենալու» պատճառով հայտարարել է հրաժարականի մասին. Տեսանյութ
Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ուզում եմ, որ մեր երկիրն այնպիսի մարդ ներկայացնի, որից չամաչենք. Ժաննա Բուտուլյան. Տեսանյութ
Շրջակա միջավայրի փոխնախարարը հրաժարական է ներկայացրել
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 24-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը փետրվարի 24-ին ներկայացրել է հրաժարականի դիմում: Դատախազության մասին օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, եթե գլխավոր դատախազի կողմից հրաժարականի դիմումը ներկայացվելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում: