Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար Ահազանգ. Մաշտոց 20-ի բակի խայտառակ պատկերը (տեսանյութ)
17
Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Նիկոլն օտար է յուրայինների մեջ և յուրային` օտարների մեջ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի «Խաղաղության» հետևանքով Հեղուկ գազի գինը դարձավ 270 դրամ. Արշակ Սարգսյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) ԱՄՆ-ն Հայաստանի միջոցով Իրանի վրա ճնշումներ է գործադրում Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի վստահ ելույթը դատարանում Ընտրություններում հաջողության հասնելու համար Հայաստանը ցանկանում է «սլաքներն ուղղել» Ռուսաստանի դեմ․ Զատուլին

Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը հրաժարվի կատարել Հաագա-ի դատարանի որոշումը․ Արամ Վարդևանյանի մեկնաբանությունը

Արդարադատության միջազգային դատարանը երեկ՝ փետրվարի 22-ին, հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու մասին Հայաստանի պահանջի վերաբերյալ որոշումը: Հաագայի դատարանը մասամբ բավարարեց պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությունով:

Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով դատարանի որոշմանը, սահմանադրագետ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց․ «ՄԱԿ-ի արդարության դատարանը իրավական համակարգում կարելի է համարել դատարանների դատարան, այն բացառիկ դատական ատյան է, որտեղ դատավարության մասնակիցները մշտապես պետություններն են, եթե ակունքներից ենք գալիս, ապա ՄԱԿ-ի ձևավորման հենասյուն կառույցներից մեկը հենց Արդարության դատարանն է․ այն նույնիսկ շատ մասնագետների կողմից համարժեք է դիտարկվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որի դերը, տեղը բոլորն էլ գիտեն: Այն փաստը, որ Արդարության դատարանում արձանագրվել է, որ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի սկզբունքներին, արժեհամակարգին և իրավական փաստաթղթերին հակառակ վարքագիծ է դրսևորվել, չափազանց կարևոր է, բայց վաղ է պնդում անել, թե այն բերելու է ուղիղ արդյունքի։ Բայց մյուս կողմից Ադրբեջանի միջազգային հեղինակության վրա ուղիղ ազդեցություն է ունենալու»:

Թեև Հաագայի դատարանի որոշումը պարտադիր կիրառմն ենթակա է, սակայն ի՞նչ մեխանիզմներ կան Ադրբեջանին պարտադրելու, որպեսզի կատարի պարտավորություննները, եթե հրաժարվի ինքնուրույն կատարել․ այս հարցին Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Որքանով նկատել եմ՝ արդեն իսկ Ադրբեջանի վարքագիծը նմանվում է իրավական անմեղսունակության, իրենք իրենց նույնիսկ կողմ չեն դիտարկում: Պետք է նաև հաշվի առնել, որ ՄԱԿ-ի արդարության դատարանի միջազգային իրավունքի գործիքակազմի իրացումը ուղիղ կապի մեջ է աշխարհաքաղաքական զարգացումների հետ․ սա ցավով եմ ասում, որովհետև միջազգային իրավունքը ի տարբերություն իրավուքնի այլ ճյուղերի, գրեթե մշտապես փոխկապակցված է դիտարկվում աշխարհաքաղաքական գործընթացների հետ:

Պարտադրելու լծակ դասական իմաստով, օրինակ հարկադիր կարտարաման ծառայության անալոգիա անկցակցնելու, առկա չէ, բայց նույն անվտանգության խորհուրդը, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը, որոնք կրկին առանցքային մարմիններն են ՄԱԿ-ի, կարող են իրենց վերաբերմունքը արտահայտել, դա կարող է ազդեցություն ունենալ Ադրբեջանի հեղինակության վրա: Պետությունները հակված են լինում կատարելու ՄԱԿ-ի արդարության դատարանի որոշումները՝ հնարավոր բացասական հետևքաններից խուսափելու համար, դրանք մշտապես տարբեր են լինում, դրա համար եմ ասում, որ շատ ուղիղ կապ կա աշխարհաքաղաքական իրավիճակի հետ:

Ասել, որ այս որոշումը արժեքավոր չէ, ազնիվ չէ, այն իսկապես կարևոր որոշում է, բայց ասել, որ այս որոշմամբ բոլոր հարցերը լուծվում են, դա էլ ազնիվ չէ: Պետք է հետևողական լինել այս որոշման կատարմանը, պետք է հնարավոր և անհնարին բոլոր ջանքերը դնել այս որոշումը կիրառական դարձնելու համար, բայց դա պրոցես է:

Կուզեմ նաև առանձնացնել, որ չնայած շատ վնասող գործողություններ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանրային տիրությում հասցվել է, բայց սա նաև Արցախի սուբյեկտայնության առումով որոշակի առումով կարող է ունենալ:

Մեր հարցին՝ եղե՞լ են ՄԱԿ-ի արդարության դատարանի որոշումների չկատարման նախադեպեր, Արավ Վարդևանյանը պատասխանեց․ «ՄԱԿ-ի արդարության դատարանի պատմության մեջ եղել են իրավիճակներ, երբ որոշումների կատարման կամ պահպանման որոշակի խնդիրներ առաջացել են, օրինակ մեկը Նիկարագուան ընդդեմ ԱՄՆ-ի դատական գործն է եղել, որտեղ նման հարց առաջացել է։ բայց միշտ անդամ պետությունները, որոնք թե՛ ֆինանսական, թե՛ հեղինակության աշխարհաքաղաքական կենտրոններն են, այսինքն դրանք լիենլով այդ կազմակերպության շահառուներ, նաև շահառու են լինում այդ կառույցի հեղինակության պահպանման:

Ամենասկզբից նշեցի, որ ՄԱԿ-ի արդարության դատարանը ամենակարևոր կառույցներից է հենց ՄԱԿ-ի կառուցվածքի մեջ, հետևաբար, այո պետք է լինի այդ հետևողականությունն ու ջանասիրությունը, որ այս որոշումը չմնա թղթի վրա, բայց դրան պետք է նաև Հայաստանը նպաստի, որ դա չմնա թղթի վրա կամ չմոռացվի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan