Պարոնա՛յք սպաներ, կդառնաք պետական դավաճանության հանցակիցներ, ձեր ձեռքով փորում եք բոլորիս գերեզմանը. Վարուժան Գեղամյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը (տեսանյութ) Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Պատերազմ Արցախում
Պարոնա՛յք սպաներ, կդառնաք պետական դավաճանության հանցակիցներ, ձեր ձեռքով փորում եք բոլորիս գերեզմանը. Վարուժան Գեղամյան Ջահերով երթը կմեկնարկի ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին «Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը (տեսանյութ) Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան

Այս ի՜նչ ուտել են ուտում, կարևորը՝ «մեկ անձից գնման» տեսքով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիան, ասում են, «գլուխների մեջ» է: Հակակոռուպցիոն «թափանցիկության» դրոշ թափահարողներն էլ ասում են, որ եթե պետական մարմինները «մեկ անձից գնման ընթացակարգով» պետական ու բյուջետային գումարներ են ծախսում այս կամ այն ապրանքը գնելու կամ ծառայության դիմաց վճարելու համար, ապա փնտրեք կոռուպցիոն ռիսկեր: Ժամանակին Նիկոլ Փաշինյանն էլ էր այս թեմայով ամենօրյա ռեժիմով աղմկում: Հիմա, ինչպես ասում են, «նիկոլական» Հայաստանում այդ ամենը, կարծես, առանձնապես փնտրելու կարիք էլ չկա: Խնդրեմ, օրերս մամուլում հրապարակվեց սույն հետաքրքրաշարժ, կարելի է ասել՝ զմայլանախշ տեղեկությունը առ այն, որ իշխանությունները մեկ անձից գնման ընթացակարգով 15 միլիոն դրամի պայմանագիր են կնքել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ:

Այդ ՍՊԸ-ին պատկանող մի շարք ռեստորաններում կազմակերպվել է հյուրասիրություն՝ Հայաստան ժամանած պատվիրակությունների համար: Ասել կուզի՝ հյուրասիրված պատվիրակություններն են կերել, թերևս, նրանց ուղեկցող քպական պաշտոնյաների հետ: Չնայած, մի քիչ դժվար է ընկալել Երևան եկած պատվիրակությանն, օրինակ՝ մի 1000 դոլարի չափով «շաուրմայանոցում» հյուրասիրելու ներկայացուցչականությունը, բայց դա երևի «ոտի վրա» պատվիրակություն է եղել: Իսկ այ, մյուս ռեստորանները, այսպես ասենք, բարձրակարգ են, կերած-խմածներն էլ ամենաքիչը 1500 դոլարի միջակայքում, ընդհանուր, ինչպես ասվեց՝ 15 միլիոն դրամի կերել-խմել են: Այստեղ կարևորը ոչ միայն պետական գումարների հաշվին ուտել-խմելն է, այլև այն, որ այդ ուտուշ-խմուշի ծառայությունների դիմաց վճարումը կատարվել է «1 անձից գնման ընթացակարգով»:

Ինչո՞ւ, Երևանում ուրիշ ռեստորաններ չկա՞ն, միգուցե մեկ այլ ռեստորան, ասենք, ավելի մատչելի գներով կարողանար ապահովել այդ պատվիրակային ուտուշ-խմուշները, և մի 4-5 միլիոն ՀՀ դրամ, ընդգծե՛նք՝ պետական միջոցներ խնայվեին և ուղղվեին, օրինակ՝ զինվորների կացարանները բարելավելուն: Հա, չմոռանանք, այս կազմակերպության անունը հաճախ է «հիշատակվում» նաև բանակին սնունդ մատուցողների շարքերում, չնայած այդ շարքն առանձնապես հոծ չէ: Մեղմ ասած: Ի դեպ, մեկ այլ կարևոր պահ էլ կա. վերոնշյալ նույն հրապարակման մեջ հիշեցվում է, որ այդ 15 միլիոն դրամի պայմանագիրը այն նույն «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ է, որը, կառավարության որոշմամբ, ազատվել էր «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» տնօրինելու համար գոյացած 28 միլիոն դրամի հարկային պարտավորությունը վճարելուց:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի մի «ձեռքը» (կառավարություն) հիշատակված ՍՊԸ-ից հրաժարվել է 28 միլիոն դրամ հարկեր վերցնել, ասել է՝ չէ՜, մեր բյուջեին այդ գումարը պետք չի: Ապա Նիկոլ Փաշինյանի մյուս «ձեռքը» նույն ՍՊԸ-ին էլի մի 15 միլիոն դրամ է վճարել՝ պատվիրակություններին հյուրասիրելով տվյալ ընկերության «օբյեկտներում»: Ի՜նչ կոռուպցոն ռիսկ, ի՜նչ բան, չեք ամաչո՞ւմ: Որ այդպիսի բան լիներ, հիմա մեր անաչառ, աննկարագրելի իրավապահները վաղուց ուսումնասիրել են այս ու իշխանությունների հետ սիրով ու գուրգուրանքով «աշխատող», ինչպես Փաշինյանն է սիրում ասել՝ սերտաճող և, ըստ այդմ, ծաղկափթթող այլ կազմակերպությունների գործունեությունը: ... Եվ ամեն դեպքում՝ բայց այս ի՜նչ ուտել են ուտում: Ուրիշ բան չկարծեք՝ ռեստորանում նկատի ունենք: Կարևորը՝ «մեկ անձից գնման» տեսքով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan