Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Մյունխենյան դավադրություն․ «Ուրացում՝ հանուն (Նիկոլի) փրկության»

Շատ խորհրդանշական էր (վատ իմաստով), որ Ղարաբաղյան շարժման 35–ամյակին ընդառաջ Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանը։ Մյունխենյան համաժողովը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչ ողորմելի վիճակում է գտնվում մեր երկիրը՝ իր ողորմելի ղեկավարի պատճառով։

Մյունխենում շատ նողկալի պատկեր էր։ Փաշինյանն ու Ալիևը հանդես էին գալիս «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսով, որը «Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսի վերածվելու միտում ունի։

Մյունխենում արձանագրվեց դավադրություն և ուրացում։ Դավադրություն հայ ժողովրդի դեմ և ուրացում հայ ժողովրդի պայքարի, իրավունքների, արժանապատվության, ձեռքբերումների հարցերում։ Դա Հայոց պետականության ուրացում էր։

1938–ին Մյունխենում «խաղաղեցնում» էին Հիտլերին։ «Հանուն խաղաղության» զիջումներ արվեցին Գերմանիային ու մասնատեցին Չեխոսլովակիան։ Անգլիայի վարչապետ Չեմբեռլենը հիմնավորում էր իր զիջումները, թե բա՝ փոխարենը խաղաղություն եմ բերել․ ստացանք համաշխարհային պատերազմ, որին զոհ գնացին տասնյակ միլիոնավոր մարդիկ։ Ինչպես ճիշտ էր գնահատել Չերչիլը՝ նվաստացման գնով խաղաղություն մուրացողը ստանում է և՛ նվաստացում, և՛ պատերազմ։

2023–ին նույն Մյունխենում Փաշինյանը «խաղաղեցնում» է Ալիևին՝ ադրբեջանական ֆաշիզմի առաջամարտիկին՝ ծպտուն չհանելով նրա շինծու մեղադրանքների, լկտի պահվածքի, պատմական խեղաթյուրումների, իրավական «բեսպրեդելի», հակահայկական ագրեսիայի, դեմագոգիայի դեմ։

Փաշինյանն ուրացել է իր իսկ նախընտրական ծրագիրը՝ դառնալով ոչ լեգիտիմ։ Նա հիմա առաջնորդվում է ոչ թե «Անջատում՝ հանուն փրկության», այլ «Ուրացում՝ հանուն իր փրկության» ծրագրով։

Փաշինյանը Հայաստանը ներքաշել է աշխարհաքաղաքական բախումների դաշտ՝ միանալով հակառուսական կոալիցիային։ Նա համաձայնել է Արևմուտքի համար դառնալ հակառուսական բուֆեր՝ ինչի դիմաց ակնկալում է ստանալ հայկական Տիխանովսկայա դառնալու հնարավորություն։

Ի դեպ, Ալիևն ու Արևմւոտքն արձանագրում են առաջընթաց հայ–ադրբեջանական գործընթացում, ինչը «թարգմանաբար» նշանակում է, որ պաշտոնական Երևանը հերթական զիջումների է գնացել։ Ալիևը գոհ է այդ զիջումներից, բայց բավարար չի համարում։ Դե իսկ Արևմուտքը առաջ է տանում Վաշինգտոնյան պլանը, համաձայն որի՝ Արցախն Ադրբեջանինն է և, հետևաբար, ռուս խաղաղապահներն այնտեղ անելիք չունեն։

Արևմուտքի թիրախում Ռուսաստանն է, պարզապես Հայաստանն արանքում ոտատակ է ընկնում, բայց դե հանուն մեծ խաղի ․․․

Փաշինյանի հակապետական արկածախնդրությունն այն է, որ ինքը հա՛մ Մոսկվայի, հա՛մ Վաշինգտոնի հարթակներում է պատրաստվում հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորում իրականացնել, այդ թվում՝ դելիմիտացիա ու տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում։ Նա և՛ Մոսկվային, և՛ Վաշինգտոնին ասում է «այո»։ Եվ դա այն դեպքում, երբ Մոսկվան ու Վաշինգտոնը միմյանց դեմ պատերազմում են ու կանգնած են միջուկային մարտագլխիկներ օգտագործելու նախաշեմին։

Մոսկովյան ու վաշինգտոնյան հարթակները փոխբացառող են։ Ուշագրավն այն է, որ Նիկոլը 44–օրյա պատերազմի դադարեցումը ստորագրել է Մոսկվայի միջնորդությամբ, բայց հայ–ադրբեջանական հարաբերություններն ուզում է կարգավորել Վաշինգտոնյան պլանով։ Դա Հայաստանն ու Արցախը մանրադրամ դարձնելու և աշխարհի կենտրոնների կողմից պատառոտվելու ուղիղ ճանապարհն է։ Եվ այդ ամենը՝ հանուն սեփական կաշվի ու այս 5 տարվա թալանի փրկության։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan