Ես էս դրվագը հաճախ եմ հիշում, քանի որ էդ մայիսի 9-ից սկսվեց Արցախի նորագույն պատմությունը. Լիլիթ Բլեյանը սքրինշոթ է հրապարակել

2018-ի մայիսին, երբ ՀՀ նորընծա վարչապետը իր «ընտրության» հաջորդ օրը սլացավ Ստեփանակերտ ու կայծակնային արագությամբ վտանգավոր տեքստեր ասաց, ես գրեցի ներկայումս խիստ բարձրաստիճան պաշտոնյա, էն ժամանակ ընկեր համարվող մի հեղափոխականի։
Սքրինը անանուն եմ տեղադրում, քանի որ ընդհանրապես ճիշտ չի անձնական նամակներ հրապարակելը, ու համ էլ մեծ հաշվով էականն էստեղ վերջին նախադասությունն է, թե` հանրությունը շուտ ա ուզում։
Ես էդ պահին փորձեցի հիշել` ե՞րբ էր հանրությունն Արցախի հարց բարձրացրել «հեղափոխական ամբիոնի» առաջ, չէ՞ որ լրիվ ուրիշ էր օրակարգը (իսկ «օրակարգը» էդ պահին դեռ շատ թարմ էր բոլորի գլխում, ու էս կտրուկ անցումը շատ սուր հարցեր առաջացրեց)։
Հետո ես միամտորեն իրեն գրեցի, որ էդ նույն հանրությունը քարերով կհալածի իրենց, եթե մի բան պատահի։ Հաշվի չէի առել, որ տելեգրաֆն արդեն գրավել են։
Ես էս դրվագը հաճախ եմ հիշում, քանի որ էդ մայիսի 9-ից սկսվեց Արցախի նորագույն պատմությունը, ու մեզ բերեց-հասցրեց էսօրվա բազմաշերտ փակուղուն:
Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից