Երեք երկրաշարժ է գրանցվել Վրաստանում
«Sputnik Գրուզիա»-ի փոխանցմամբ, միանգամից երեք երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում՝ Օզուրգեթիի և Չոխատաուրիի մերձակայքում. հայտնել է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Առաջինի ուժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ, երկրորդինը՝ 3, երրորդինը՝ 3,1:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: