Արցախը մի քանի ամսում կվերանա, եթե խաղաղության պայմանագրում նրա կարգավիճակի քննարկման թեզ չլինի․ Հրանտ Բագրատյան

Դիտել նաև
«Եկել է պահը՝ նորից համախմբվելու». Հրանտ Թոխատյան. Տեսանյութ
Ավտովթարից մահացել է Հրանտ Բագրատյանի եղբայրը
«Երկրապահը մեռավ էն պահին, երբ Մանվելին սարքեցին տուշոնկի գող». Հրանտ Ավետիսյան
Եթե չփոխենք այս ամեն ինչը, Հայաստանի համար կործանիչ է լինելու. Հրանտ Թոխատյան. Տեսանյութ
«Ռուսները չպետք է լինեն ոչ Լաչինի, ոչ էլ Փաշինյանի կողմից ստորագրած Սյունիքի միջանցքներում»
«Երեկ ու այսօր ԱԳ-ն ու ՆՓ խոսում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից։ Ուզում եմ այդ կապակցությամբ նշել հետևյալը։
Ազգային նոր ողբերգություն կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումն առանց դելիմիտացիայի։ Այդ պարագայում Ադրբեջանի ձեռքերը կազատվեն նոր ագրեսիա սանձազերծելու խաղաղության պատրվակով։ Բացի այդ, Հայաստանը ստիպված կլինի մեկընդմիշտ մոռանալ Վարդենիսում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիս - Կապան -Ճակատեն հատվածում 2020-2022թթ կորցրած հողերը։
Ադրբեջանը կստանա իր պահանջած անկլավները և կփակի Երևան-Մեղրի գործող ճանապարհը։
Արցախը մի քանի ամսում կվերանա, եթե խաղաղության պայմանագրում նրա կարգավիճակի քննարկման թեզ չլինի։
Տեսեք, հետո չասեք չէինք հասկանում»։
Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից