Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Կեսգիշերին մոտ պարեկները երեխան գրկած կնոջը քաշքշելով ստիպել են նստել մեքենան, հանել են մեքենայի բանալիները և հեռացել՝ տանելով նրա ամուսնուն ու վերջինիս եղբորը․ պաշտպան

«Հրապարակ» թերթը գրում է.

«Փետրվարի 14-ին՝ կեսգիշերին մոտ, արմավիրցի Տիգրան Ադամյանը, նրա եղբայրը՝ ՌԴ բնակիչ Վիգեն Ադամյանը, եւ վերջինիս կինն ու 6 ամսական երեխան հայտնվել են պարեկների պաշարման մեջ: Ընտանիքն Արմավիր էր վերադառնում Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղից, որտեղ հյուրընկալվել էր ընկերների մոտ:

«Գիշերը պարեկները կանգնեցրել են մեքենան եւ ասել՝ աջ թարթիչը չի աշխատում: Եղբայրները, երկուսն էլ սթափ վիճակում, ապացուցել են, որ մեքենան սարքին է, թարթիչներն էլ աշխատում են: Ավելին, ասել են՝ եթե նույնիսկ այդպես է, բարի եղեք օգնել, ուղղություն ցույց տալ, որ փորձանքի մեջ չընկնենք: Եղբայրների «հանդուգն» պահվածքը դուր չի եկել պարեկներին: Ասել են՝ դուք ո՞վ եք, որ իրավունք բանեցնեք մեզ վրա: Եվ, իբր, ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար վարորդին ու նրա ռուսաստանաբնակ եղբորը քաշքշելով, նվաստացնելով, ֆիզիկական ճնշում գործադրելով՝ ձեռնաշղթաներ են անցկացրել ու բերման ենթարկել ոստիկանության Եղվարդի բաժին:

Տղամարդկանցից մեկը գոռացել է, որ ձեռնաշղթան թուլացնեն, ոսկորը կոտրվում է, բանի տեղ չեն դրել»,- պատմում է իրավապաշտպան Այսեր Իսայանը: Դեպքը տեղի է ունեցել Վիգեն Ադամյանի կնոջ ներկայությամբ, ով, 6 ամսական երեխան գրկին, ամբողջ ընթացքում փորձել է մեղմել դրությունը: Սակայն պարեկները կնոջն էլ են քաշքշել, ամենավատ բառերով վիրավորել, նույնիսկ ուշադրություն չեն դարձրել ցրտից ու աղմուկից անընդհատ լացող երեխայի վրա: Ավելին, երեխան գրկած կնոջը քաշքշելով ստիպել են նստել մեքենան, որից հետո պարեկներից մեկը հանել է մեքենայի բանալիները, եւ կնոջն ու նրա մանկահասակ երեխային թողնելով մեքենայի մեջ, հեռացել են՝ իրենց հետ տանելով Ադամյան եղբայրներին: «Սադիստները մեքենայի բանալիները հետները տարել են, որ կինը շարժիչն աշխատեցնելու եւ մեքենան տաքացնելու հնարավորություն չունենա: Գիշերվա կեսին, -10 աստիճան ցրտին այդ խեղճերը ժամերով մնացել են խաչմերուկում՝ մրսած, վախեցած, առանց օգնության:

Սրանք թուրքից էլ վատ են պահել իրենց: ՆԳՆ դառնալով՝ դարձել է 80-ականների մլիցա»,- ասում է մեր զրուցակիցը: Մի այլ ներկայացում էլ բեմադրվել է ոստիկանության Եղվարդի բաժանմունքում: Ըստ իրավապաշտպանի՝ կարծես փորձել են «բան» գցել տղամարդկանց գրպանը: Խուզարկել են առանց ընթերակաների ու փաստաբան ներգրավելու: Երբ ռուսաստանաբնակ տղամարդը փաստաբանին զանգելու հնարավորություն է պահանջել ու ասել՝ ո՞վ եք, որ մտնում եք գրպանս, ոստիկաններն ավելի են զայրացել: Օձիքը հավաքել ու սկսել են քաշքշել: Ասել են՝ էդքան ձիգ տղա ե՞ս, արա: «Պարեկներից սկսած մինչեւ բաժնում գտնվող ոստիկանության ինչ-որ մայոր, իրենց չափազանց լկտի են պահել: Ես զանգահարել եմ 1-02՝ օպերատիվ կառավարման կենտրոն, առանձին դրվագներով երկու հաղորդում ներկայացրել:

Մեկը՝ պարեկային ծառայության աշխատակիցների կողմից Վիգեն Ադամյանի կնոջ հանդեպ կիրառված բռնության վերաբերյալ, մյուսը՝ կոնկրետ ոստիկանության աշխատակցի կողմից Եղվարդի բաժնում կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչը մեր կողմից դիտարկվում է որպես հիմնավոր կասկած, քանի որ ընթերականեր ու փաստաբան չեն ներգրավել, հակառակը` հրաժարվել են, վիրավորել ու հայհոյել, փորձել են ծեծել»: Մինչեւ գիշերվա ժամը 2-ը երիտասարդ կինն ու մանկահասակ երեխան մենակ, անպաշտպան մնացել են մեքենայի մեջ` ցրտին: Իսկ տղամարդկանց նկատմամբ արձանագրություն են կազմել եւ բաց թողել:

«Եղբայրները գրել են, որ չեն ընդունում արձանագրվածի բովանդակությունը»,- ասաց Իսայանը: Նա գրավոր բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին, ՆԳ նախարարին, ՆԳ ներքին անվտանգության վարչությանը՝ ոստիկանների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, լիազորություններն անցնելու եւ սահմանադրորեն ամրագրված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոտնահարման վերաբերյալ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan