Հանգիստ կյանքը վերջացավ․ պատրաստվեք. «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. Տեսանյութ Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ
27
Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Այց ԲՈւՀ֊եր. Տեսանյութ Երևանում անհնազանդության ակցիաներ էին. Տեսանյութ Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Տեսանյութ Հանրահավաք կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ Փաշինյանը ցանկանում է իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա. ՌԴ ԱԳՆ Իվանյանում (Խոջալու) բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Պատերազմ Արցախում
Պապ, չիպսս բերե՞լ ես. մեկ տարվա հարկադրված բաժանումից հետո Առաքելյանների ընտանիքի առաջին հանդիպումը Կոռնիձորում. Տեսանյութ Հանգիստ կյանքը վերջացավ․ պատրաստվեք. «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. Տեսանյութ ՀՊՏՀ-ի ռեկտորը ԱՄՆ-ում մեղադրվում է հագուստի խանութից գողություն անելու մեջ ՔՊ-ական ակտիվին հանձնարարվել է քիչ խոսել, շատ լսել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կընդունի Արցախից բռնի տեղահանված ևս 500 հոգու Նիկոլը ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանում բնակվող բոլորիս ապագան է գողացել՝ հայերի, եզդիների, քրդերի, մոլոկանների, ասորիների, հույների և այլն Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ Փաշինյանի ու Ալիևի «գործը հեշտացել է». Գրանադայում կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը. Տեսանյութ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գործակալությունը պատրաստ է աջակցել Արցախից տեղահանվածներին Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ-ում հետագա ռազմական գործողություններից․ ԱՄՆ պետքարտուղար Արցախից բռնի տեղահանվածների համար ստեղծված հումանիտար կենտրոնների հասցեները՝ Հայաստանի տարածքում Հորդորում ենք ապահովել հումանիտար մուտք դեպի ԼՂ․ Սպիտակ տունը՝ Արցախում տեղի ունեցած պայթյունի մասին Հիքմեթ Հաջիևը գոհ է Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել. Լուսինե Ղարախանյան Պայթյունից զոհվածների 125 աճյուն տեղափոխվել է Հայաստան Այրվածքաբանության կենտրոնում գտնվող 67 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը «Միջազգային տարբեր լրագրողների Գորիսում թույլ չեն տալիս հարցազրույցներ վերցնել, գնալ հիվանդանոցներ և շփվել վիրավորների հետ». Նազենի Հովհաննիսյան «Ամեն ինչ կանենք՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար»․ Էրդողան Կոռնիձորի անցակետը հատել է 19000 արցախցի Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ՝ տարհանելու պայթունից տուժածներին Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է․ Ազգային կոմիտե Կարմիրբերետավորները ներխուժել են Ամերիկյան համալսարան, ուսանողների ձերբակալել Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ

Արդյո՞ք Ռուսաստանում որոշել են ազատվել Նիկոլ Փաշինյանից

Արդյո՞ք Ռուսաստանում որոշել են ազատվել Նիկոլ Փաշինյանից․

Օրերս մի շատ վստահելի աղբյուրից իմացա, որ ՌԴ-ում Նիկոլ Փաշինյանի քաղաքական հովանավորը այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է, որը տարիներ շարունակ ձգտել է Հայաստանից պոկել զիջումների խոստում, սակայն չստանալով այն՝ Պուտինի մոտ բարեխոսել է Նիկոլի համար (թեպետ կասկածից վեր է, որ ՔՊ-ին իշխանության բերեց Արևմուտքը)։

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը ձեռնտու էր Արևմուտքին (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա), Թուրքիային, ու Լավրովի հովանավորությամբ՝ որոշ պահից նաև Ռուսաստանին։ 

2020-ի պատերազմի ժամանակ, սակայն, ռուսները հասկացան, որ Նիկոլի ձեռամբ իրենց փորձում են դուրս մղել մեր տարածաշրջանից։ Արեցին կտրուկ քայլեր ու զորքեր մտցրին նաև Արցախ։ Հաջորդ երկու տարվա ընթացքում (2020-2022) տեղի էր ունենում երկու բևեռների սառը պատերազմ Հայաստանին տիրանալու համար, Նիկոլն էլ թեթևաբարո կնոջ նման մեկի գրկից վազում էր մյուսի գիրկը։ 

Կուլմինացիան եղավ 2022-ի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայի հայտարարությունից հետո Ռուսաստանի համար վերջնական պարզ դարձավ՝ Նիկոլը այլևս միայն Արևմուտքի գրկում է, ինքը կորցնում է ինչպես Արցախը, այնպես էլ ամբողջ Հայաստանը և հետևաբար՝ ամբողջ Անդրկովկասը։ Ռուսաստանի համար կորցնել Անդրկովկասը՝ նշանակում է դուռ բացել ռուսական պետության մասնատման համար։ Մեր տարածաշրջանից զրկված Ռուսաստանը առավելագույնը մեկ տասնամյակ հետո կբաժանվի երկու մասի ու կքայքայվի։ 

Արևմուտքը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) հիմա փորձում է Ռուսաստանի քայքայումն սկսել Նիկոլի ձեռքով և Թուրքիայի մասնակցությամբ։ Երկուսն էլ տրոյական ձիու կարգավիճակ ունեն, երկուսն էլ բարեկամի դիմակով են, բայց իրականում թշնամի են Ռուսաստանին։  

2022-ի հոկտեմբերին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումն ու հայտարարությունը ելակետային էր Պուտինի համար՝ հասկանալու, որ Նիկոլի վրա հույս դնել չի կարելի, և այդ հարցում Լավրովի հաշվարկները սխալ են դուրս եկել։ Նիկոլին այդ առումով հաջողվել է անգամ վեճի առարկա դառնալ Պուտինի ու Լավրովի միջև։ 

Հավանաբար միայն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գիտի, թե 2022-ի նոյեմբերի 22-ի հանդիպման ժամանակ ինչ տհաճ խոսակցություն է եղել Լավրովի հետ, և թե իրականում ինչու դեկտեմբերի 23-ին Միրզոյանը հրաժարվեց մեկնել Մոսկվա։ Դա ամենևին էլ կապ չուներ Արցախի ճանապարհը փակ լինելու հետ, այլ ընդամենը պատրվակ էր։ Լավրով-Միրզոյան միջադեպի մասին դեռ մանրամասներ ու բացահայտումներ կլինեն։ 

Իրականում 2022-ի նոյեմբերի 22-ից հետո հայ-ռուսական դիվանագիտական շփումներ էլ չեն եղել՝ ոչ պաշտոնական, ոչ էլ խոհանոցային մակարդակում։ Դա արդեն խոսում է երկու երկրների իշխանությունների միջև հարաբերությունների լրջագույն ճեղքվածքի մասին։ Թեպետ 2023-ի փետրվարի 10-ին կարճատև հեռախոսազրույց է եղել Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի միջև, բայց դա խիստ արարողակարգային ու ցուցադրական է՝ արտաքին աշխարհի համար, իբրև թե՝ մենք դեռ շփվում ենք։ 

Իրականում Լավրովը ևս ձեռք է քաշել Նիկոլից ու նրա թիմից՝ Պուտինին առաջարկելով Հայաստանում հասնել լրջագույն ու խորքային քաղաքական փոփոխությունների, այլապես ամիսներ անց հենց Ռուսաստանի համար ուշ կլինի։ 

Լավատեղյակ աղբյուրներն ասում են՝ ռուսական իշխանությունների ու Նիկոլի թիմի միջև անդունդը այնքան խորն է, որ էլ որևէ կամուրջ հնարավոր չի լինի կառուցել։ 

Տեսնենք, թե ռուսական կողմը ինչ գործիքներով կարտահայտի իր դիրքորոշումը առաջիկա օրերին ու շաբաթներին։

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan