ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտությունը մտնում է նոր փուլ․ Էդուարդ Շարմազանով

«ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտությունը մտնում է նոր փուլ։ Հայաստանի լինել-չլինելու հարցը կախված է «իշխանությունների» ընտրությունից։ Ծանր որոշումներ պետք է կայացնել։ Իսկ դրա համար անհրաժեշտ է լինել պատասխանատու իշխանություն։ Այլեւս չի ստացվելու ցերեկը Մոսկվայի միջնորդությամբ բանակցել, երեկոյան՝ Վաշինգտոնի, իսկ գիշերը՝ Անկարայի։
Պետք է հստակեցնել մեր տեղը։ Շատ բարդ ու ծանր որոշում է սպասվում, բայց հապաղելը կարող է պետականության կորստի արժանանալ։ Իրավիճակը կրկնակի վտանգավոր է դառնում անպատասխանատու ու պոպուլիստական ռեժիմի առկայության պայմաններում։
Ի՞նչ պետք է անել։ Այս իրավիճակում ՀՀ-ն պետք է ապավինի հայ-ռուսական ու հայ-իրանական դաշինքի ամրապնդմանը, հակառակ պարագայում կհայտնվենք Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի «ստամոքսում»։ Նիկոլիստների ու նրանց հաճախորդների հակառուսական ակնարկներն ուղիղ հարված են ՀՀ-ի եւ Արցախի կենսական անվտանգությանը։
Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հետ «խաղեր տալը» կարող է կործանել հայոց պետականությունը»։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից