Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)
25
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը

Ստի հերքում։ Մաս 2. Hayaliq

Վերջերս դե-ֆակտո իշխող կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց․ «Թուրքիան երբեք չի սպառնացել Հայաստանին»։ «Հայկական ալիքը» ճշգրիտ փաստերի համադրման միջոցով հերքեց այս պնդման փաստականությունը։ Սակայն, անհրաժեշտ է արձանագրել, որ իր ազգայնական գաղափարախոսության և ծավալապաշտական նկրտումների համատեքստում Թուրքիան ագրեսիվ հռետորաբանություն է կիրառում ոչ միայն Հայաստանի, այլև իրեն սահմանակից գրեթե բոլոր պետությունների՝ Հունաստանի, Սիրիայի, Իրաքի, Կիպրոսի նկատմամբ։ Ընդ որում, Թուրքիան սպառնում է այս երկրների գոյությանը ոչ միայն խոսույթի մակարդակում, այլև ուղղակի ռազմական ներխուժումների միջոցով։ Ստորև բերված փաստերը միտված են ապացուցելու, որ Թուրքիան ոչ միայն չի ձգտում խաղաղության իր հարևանների հետ, այլև ուղղակի սպառնալիք է նրանց գոյության համար։

  • «Հունաստանին զգուշացնում ենք հեռու մնալ պատրանքներից, խոսքերից ու գործողություններից, որոնք կարող են ավարտվել ափսոսանքով, ճիշտ ինչպես մեկ դար առաջ, և խելքը գլուխը հավաքել։ Ուշքի՛ արի»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը 2022թ․-ի հունիսի 9-ին։
  • «Է՛յ, Հունաստան, վերհիշի՛ր պատմությունը, եթե ավելի հեռուն գնաս, թանկ կվճարես։ Հունաստանին մենք մեկ ասելիք ունենք՝ մի՛ մոռացիր Իզմիրը։ Ձեր՝ կղզիները օկուպացնելը մեզ չի կաշկանդի․ երբ ժամանակը գա, մենք կանենք, ինչ-որ պետք է։ Այսինքն, ասում ենք, որ մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»,- ասել է Էրդողանը 2022թ․-ի սեպտեմբերի 3-ին։

«Bir gece ansızın gelebiliriz» («Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ») արտահայտությունը՝ որպես սպառնալիք, սկսել է կիրառվել 1974թ․ Թուրքիայի՝ Կիպրոս ներխուժման ենթատեքստում։ Հետագայում այն թուրք ազգայնականների համար դարձավ կարգախոս՝ արդեն մայրցամաքային Թուրքիայի տարածքում տարբեր փոքրամասնություններին թիրախավորելու կոնտեքստում։
Ինչ վերաբերում է «Իզմիրը չմոռանալու» կոչին, ապա Էրդողանի «հիշեցումը» վերաբերում է 1919-22 թթ․ թուրք-հունական պատերազմի վերջին ողբերգական արարը դարձած հունական Իզմիր քաղաքի գրավմանը, հրկիզմանը և բնակչության անխնա կոտորածին ու ողջակիզմանը։

  • «Եթե փորձեք ռազմականացնել կղզիները, մենք ձեռքերը կապած դիտելու՞ ենք։ Նայի՛ր Միցոտակիս։ Սա լավ իմացի՛ր։ Եթե փորձես մի սխալ բան անել, խենթ թուրքերը գործի կանցնեն։ Սակայն եթե խելամիտ լինես, մենք քեզ հետ գործ չունենք»,- հայտարարել է Էրդողանը հունվարի 20-ին։

2016թ․-ից ի վեր 3 անգամ Սիրիա ներխուժած և Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածքի շուրջ 8800 քկմ-ը օկուպացրած Թուրքիան 2022թ․-ի մայիսից կրկին մի քանի ամիս ակտիվորեն սպառնում էր նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում․

  • «Մենք պատրաստվում ենք սկսել մեր հարավային սահմանի երկայնքով 30 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտու ձևավորման ուղղությամբ մեր մտադրության նոր փուլը։ Հենց որ մեր թուրքական զինված ուժերը, անվտանգության ուժերն ու հետախուզությունը ավարտեն իրենց նախապատրաստական աշխատանքները, այդ գործողությունները կսկսվեն»,-հայտարարել է Էրդողանը մայիսի 24-ին։

Ի վերջո, նոյեմբերի 20-ին, որպես պատրվակ օգտագործելով Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը, Թուրքիան սկսեց ավիահարվածներ հասցնել Սիրիայի և Իրաքի հյուսիսում գտնվող քրդական տասնյակ թիրախների։ Ընդ որում, Էրդողանը հայտարարում էր, որ Սիրիայի հյուսիսում և Իրաքում Թուրքիայի ձեռնարկած «հակաահաբեկչական գործողությունը» չի սահմանափակվի օդային հարձակումներով։
Նույն ճակատագրին արժանանացել է նաև Իրաքը՝ 2015թ․-ից ի վեր։ 2018թ․-ի Սիրիայում «Ձիթենու ճյուղ» անվանումը կրող իբրև թե հակաահաբեկչական գործողությունից հետո Թուրքիան սկսեց սպառնալիքներ հնչեցնել, որ նույնը պատրաստվում է անել նաև Իրաքում:

  • «Նույն կերպ, մշտապես մեր վերահսկողության տակ կվերցնենք Հյուսիսային Իրաքի ահաբեկչական ճամբարները։ Որովհետև մենք կենտրոնական կառավարությանն ասել ենք։ Այստեղ ստեղծվում է երկրորդ Քանդիլը։ Ո՞րն է այդ երկրորդ Քանդիլը։ Սինջարը․․․ Մի գիշեր հանկարծակի կմտնենք Սինջար ու այնտեղ կմաքրենք PKK-ականներին (Քրդական աշխատավորական կուսակցության անդամներին – խմբ․)։․․․ Եթե գործը շատ երկարի մի նոր «Ձիթենու ճյուղ» էլ այնտեղ կլինի»,-հայտարարել էր Էրդողանը 2018թ․-ի մարտի 19-ին։

Թե՛ Իրաքի, թե՛ Սիրիայի դեպքում այդ սպառնալիքները չեն եղել ձևական, այլ ավարտվել են այդ ինքնիշխան պետությունների տարածք Թուրքիայի ներխուժումներով։ Իսկ որևէ վտանգի դիմագրավելու համար առաջին հերթին պետք է ըմբռնել թշնամու հայտարարությունների սպառնալից բնույթը, այլ ոչ թե կոտրել հասարակական դիմադրողականությունը՝ հայտարարելով, որ Թուրքիան չի սպառնացել Հայաստանին և ամեն գնով պետք է խաղաղության գնալ Թուրքիայի հետ` այլընտրանք հայտարարելով պատերազմը և «90 մլն-անոց Թուրքիայի վրա հարձակվելը»։

Արփի Մադոյան

Hayaliq.com

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan