Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան «Նահապետի» վախճանը
18
Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց եղավ Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ) Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է․ հայտարարություն Փաշինյանի ՔՊ կամակատարները համարձակ քաղաքացուն մեղադրում են «քաղաքական հայացքներով թշնամանք հրահրելու» քաղաքական հոդվածով Պատերազմ Արցախում
Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Որ Սամվելի խոշտանգումը քաղաքական հրահանգ էր, անքննարկելի է. Թաթուլ Պետրոսյան Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում օկուպացված Արցախից Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Կոչ ենք անում ընդվզել և դիմակայել. «Հայ Ազգային Կոնգրեսը» հանդես է եկել հայտարարությամբ ու պահանջով «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Նահապետի» վախճանը Դուք շոկ եք ապրելու, երբ իմանաք՝ ինչքան փող ունեն նիկոլենք․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պեսկովը հաստատել է Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Ոստիկաններն են օգնել, որպեսզի Սամվել Վարդանյանին ծեծեն․ Հովհաննես Խուդոյան. Տեսանյութ Դատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և քայլեր ձեռնարկել՝ մեղավորներին պատժելու համար. ՀՀԿ ԳՄ

Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական կոռուպցիա

Նիկոլ Փաշինյանը որպես «ընդդիմադիր» հաճախորդ իր վարկանիշը հավաքում էր հակակոռուպցիոն հայտարարություններով։ Քաղաքական, փորձագիտական, լրագրողական շրջանակները լավատեղյակ էին, որ նա որպես գոլորշի բաց թողնող է աշխատում նույն այն մարդկանց մոտ ում քննադատում է (Լֆիկը մի պահ գիքորացավ՝ բացահայտելով, որ Նիկոլն իրենց ախպերն է)։ Մյուսները դա չգիտեին ու Նիկոլն ընկալվում էր որպես արդարության համար կռիվ տվող, աղքատների բարեկամ։

Մինչև 2018–ը Նիկոլ Փաշինյանը լրագրողական ու ընդդիմադիր դաշտի քաղաքական գործիչների դաշտում բավական օլիգարխիկ կյանքով էր ապրում, բայց դա պողոսներից թաքցնում էր «բուլաթ» ատամի հետևում ու իր բնական գեղցիությամբ։ Ի դեպ, նրա վրայի «թրիքը» չմաքրվեց անգամ վարչապետ դառնալուց հետո, թեև հիմա անհամեմատ մեծ գումարների հետ նա գործ ունի։

Նիկոլն իշխանության եկավ հակակոռուպցիոն կոչերով։ Քայլարածները «Դեբիլ են, զատո կոռուպցիոներ չեն» կարգախոսը խփեցին իրենց դրոշակի վրա ու․․․ սկսեցին թալանը։

Նիկոլենց համար իշխանությունը կապիտալ կուտակելու միջոց է։ Նիկոլի հետ քայլողների, նրա հետ իշխանության եկածների 99,9 տոկոսի համար իշխանությունը նախկին աղքատ, երբեմն՝ բոմժական կյանքին հրաժեշտ տալու հնարավորություն է։ Սրանք դառան տների, ավտոմեքենաների, փողերի, բիզնեսների տերեր։

Ոմանք նույնիսկ նորմալ հագուստ չունեին, նորմալ չէին կարողանում սանրվել, վարսավիրանոց գնալու հնարավորություն չունեին։ Հիմա սրանք սանրվում են, մազերի գույնն են փոխում, դեմքներին թանկարժեք շպար է հայտնվել, բրենդային հագուստներ են հագնում և այլն, և այն, և այլն․․․

Նիկոլն իր իշխանությունը պահում է փողով։ Թիմակիցներին նա կաշառում է, որ իր իշխանության համար կռիվ տան՝ հասկանալով, որ եթե կորցնեն իշխանությունը, ապա լավագույն դեպքում կվերադառնան նախկին էժանագին կյանքին։ Նա կաշառում է ոստիկանությանը, որ իրեն պաշտպանեն ժողովրդից։

Նիկոլը կոռուպցիան սարքել է համակարգային ու հասցրել աննախադեպ չափերի։ Կոռուպցիան այնքան է խորացել, որ անգամ Նիկոլի ապօրինությունների ու հանցագործությունների վրա աչք փակող միջազգային կառույցները ստիպված են եղել արձանագրել այն։

Օրերս «Թրանսփերենսի ինթերնեյշնլն» է հրապարակել կոռուպցիայի ընկալման ինդեքսը Հայաստանում։ Հայաստանը 2021–ի համեմատ հետընթաց է արձանագրել 2022–ին՝ 180 երկրների ցանկում 58–ից տեղափոխվելով 63–րդ տեղ։

Քայլարածներից ոմանք փորձեցին մեղադրել այդ կառույցին, թե բա՝ երևի սխալ են հաշվել կամ էլ այլ մեթոդաբանություն է կիրառվել, բայց դա ծիծաղելի փաստարկ է, քանզի բոլորն էլ այդ դեպքում կարող են ասել, որ նախկինում էլ են սխալ մեթոդաբանությամբ հաշվել կոռուպցիայի ընկալումը Հայաստանում։

Նիկոլ Փաշինյանը լրջորեն անհանգստացել է «Թրանսփերենսի ինթերնեյշնլի» հրապարակած թվերով։ Անհանգստացել է ոչ թե կոռուպցիայի մասով, այլ որ դա ջրի երես է դուրս եկել։ Ինքը շատ լավ գիտի, որ կոռուպցիան իր օրոք հասել է աննախադեպ ծավալների։ Ինքն ու իր շրջապատը հենց այնպես չէին կարող հարստանալ, եթե չօգտվեին պաշտոնական լիազորությունների չարաշահումներից, պետբյուջեի միջոցներից։ Ասֆալտի սիրահար Ալեն Սիմոնյանը, ասֆալտի «ֆիդային» Սուրեն Պապիկյանը, կորոնայի սիրահար Արսեն Թորոսյանը (այս անաստվածի ծաղկաձորյան վոյաժների մասին օդում կախված բազմաթիվ լուրեր կան), սբխեչի ուլի դեմքով Տիգրան Ավինյանը և էլի մի քանիսը 2018–ից հետո դարձան հսկայական հնարավորությունների տեր։ Դե իսկ Աննա Հակոբյանի շորթումների մասին Սաշիկի 50/50–ից ոչ պակաս են խոսում, բայց Սաշիկը սրանց համեմատ փողատյաց հրեշտակ է։

Ծաղկում է նաև քաղաքական կոռուպցիան։ Միայն այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի կինը Նիկոլին հավասար, իսկ երբեմն էլ՝ նրանից շատ է զբաղվում պետության ղեկավարի ֆունկցիաներով, արդեն կոռուպցիայի գագաթնակետն է։ Ինչով քաղաքական կոռուպցիա չէ Տիգրան Ավինյանի գործունեությունը․ այս սբխեչի ուլի դեմքով տղան փոխքաղաքապետի կարգավիճակով Երևանն է ղեկավարում, չհաշված որ նույն բանն անում էր նաև որևէ պաշտոնական կարգավիճակ չունենալով։

Նիկոլն իր իշխանազավթումը կոչում էր թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն։ Այո՛, դա հեղափոխություն էր, բայց կոռուպցիայի ոլորտում։ Թալանը հասավ աննախադեպ չափերի ու կրեց գռեհիկ բնույթ։ Պողոսներին հասան միայն «լայվերը», թեև Նիկոլը տևական ժամանակ է նրանց այդ «լայվերից» էլ է զրկել, քանզի ձևականությունների փուլն անցել է։ Սրանք հիմա մտածում են բացառապես իրենց կաշին փրկելու և թալանածը պահելու մասին։ Հույսներն էլ Թուրքիան է։ Այդքան բան։

Հայկ Ուսունց

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan