«Մայր Հայաստանը» երթ կիրականացնի Գյումրիում «Եդինայա Ռոսիյան» աջակցում է Գյումրիում «Մայր Հայաստանի» ծրագրին. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Խաբեբա Ավինյան»․ Վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի մոտ․ այնտեղ են նաև «Մայր Հայաստանի» ավագանու անդամները (ուղիղ)
25
Գյումրին ընտրում է. «Մայր Հայաստան»-ի ծրագրերը (տեսանյութ) «Քաղաքացիական պայամանգրի» նյարդային պահվածքի և «Մայր Հայաստանի» ստանալիք քվեների ճակատագրի մասին Իշխող ուժը պետք է հեռանա և՛ Գյումրիի, և՛ երկրի կառավարումից․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) ՔՊ-ն ջղաձգվել է «Մայր Հայաստանի» ծրագրից․ Դերենիկ Մալխասյան «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը հանդիպում է գյումրեցիների հետ (տեսանյութ) Մեր համաքաղաքացիների ոգևորությունը փոխանցվեց մեզ՝ պարտավորեցնելով էլ ավելի եռանդով աշխատել. Կարեն Սիմոնյան Վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի մոտ․ այնտեղ են նաև «Մայր Հայաստանի» ավագանու անդամները (ուղիղ) «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի խոսքը՝ գյումրեցիներին (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան Գյումրեցու ապտակից մինչև «Եդինայա Ռոսիյայից» մարդ բերելու մասին․ «Մայր Հայաստանը» պատասխանում է քաղաքական բամբասանքներին. «Առավոտ» Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանը» երթ կիրականացնի Գյումրիում Գյումրին ընտրում է. «Մայր Հայաստան»-ի ծրագրերը (տեսանյութ) «Քաղաքացիական պայամանգրի» նյարդային պահվածքի և «Մայր Հայաստանի» ստանալիք քվեների ճակատագրի մասին Սոցհարցումները ավետում են «Քաղաքացիական խզված պայմանագիր» տխրահռչակ խմբակի ապագա պարտության մասին. Վարդան Ղուկասյանի գրասենյակ Մի Մելիքբեկյան Արմեն ֆեդերացիայում է, մի 50-ը՝ կառավարությունում․ ո՞ր մեկը պետք է գնա առաջինը․ «Կարճ ասած» 2018 թվականի Հայաստանի «հզոր ուժեր»-ը 2024թ.-ի Վրաստանի ուժերից ավելի հզո՞ր էին․ Ագնեսա Խամոյան․ Politik.am Ի՞նչն է ձեզ վախեցրել, ծա՞նր եք տարել այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել ենք Գյումրիում. Գառնիկ Դանիելյան Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը. «Հետք» Արթուր Ալեքսանյանը չի մասնակցել ՔՊ-ական թեկնածուի քարոզարշավին, լուսանկարն ավելի վաղ է արվել «Եդինայա Ռոսիյան» աջակցում է Գյումրիում «Մայր Հայաստանի» ծրագրին. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Իշխող ուժը պետք է հեռանա և՛ Գյումրիի, և՛ երկրի կառավարումից․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Իրանի հարավ-արևելյան Քերման նահանգի Խոջեդք քաղաքում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է YJC գործակալությունը։ «Ռիխտերի սանդղակով 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քերման նահանգի Խոջեդքում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Իրանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը Հրապարակվել են ընտրողների վերջնական ցուցակները․ ՆԳՆ Երկրաշարժ՝ Հայաստանում Այսքան ժամանակ լռել եմ, բայց էլ չեմ լռելու, որովհետև դուք մեր ֆուտբոլը քանդում եք. Արաս Օզբիլիս (Տեսանյութ) Թուրքիայում զանգվածային ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների (տեսանյութ) Օձեր ու կարիճներ են լցվում մարդկանց տներ․ Սոնա Աղեկյանը՝ Վարդաշենի հանրակացարանի խնդրի մասին (տեսանյութ) Քաղաքային իշխանությունները փորձում են խոչընդոտել կարմիր կետագծերի վերաբերյալ վճռի ուժի մեջ մտնելուն (տեսանյութ) ՔՊ-ն ջղաձգվել է «Մայր Հայաստանի» ծրագրից․ Դերենիկ Մալխասյան Շենգավիթ վարչական շրջանում քանդում են ավտոտնակները․ ուղիղ «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը հանդիպում է գյումրեցիների հետ (տեսանյութ) Տանն ապօրինի պահվող բեզոարյան այծ է առգրավվել․ վնասի չափը կազմել է 15.000.000 դրամ «Խաբեբա Ավինյան»․ Վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի մոտ․ այնտեղ են նաև «Մայր Հայաստանի» ավագանու անդամները (ուղիղ) Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ երկրպագուներից «Սա կեղծիք է, լուրջ մի ընդունեք»․ Սամվել Մարտիրոսյան Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Մեր համաքաղաքացիների ոգևորությունը փոխանցվեց մեզ՝ պարտավորեցնելով էլ ավելի եռանդով աշխատել. Կարեն Սիմոնյան ...Եկեք նախ՝ մաքրենք երկիրը հիվանդ մտածողությամբ, անամոթ ու անհույս պաշտոնյաներից

Պատգամավոր Հրաչյա Հակոբյանի «թավշյա» խրոնիկան. Տեսանյութ

Օրեր առաջ հրապարակվել է «Transparency International» կազմակերպության կոռուպցիայի ընկալման ցուցիչը 2022 թվականի զեկույցը, համաձայն զեկույցի՝ Հայաստանի Հանրապետությունն այս վարկանիշում նահանջ է գրանցել: Նահանջը սպասելի էր, որովհետև «լափելն ու կոռուպցիան» հեղափոխական դրոշակ դարձրածները իշխանության գալուց կարճ ժամանակ անց՝ հայտնվեցին այս կամ այն կոռուպցիոն սկանդալի մեջ:

«Ոչ մի բան հնարավոր չէ թաքցնել: Պարոն Միրզոյանը լրացնելու է հայտարարագիրը… բոլորն էլ կտեսնեն այդ հայտարարագիրը: Կտեսնեն, օրինակ, թե որքա՞ն վարկ է վերցրել բանկից, այդ գույքը ձեռք բերելու համար: Ես ինքս վարկ եմ վերցնում, որպեսզի, օրինակ, առանձնատուն գնեմ Ձորաղբյուրում, նույն միջոցով հնարավոր է Արարատ Միրզոյանը ձեռք է բերել գույք, ու հիմա ներկայացվում է՝ նա այսքան գումարով առանձնատուն է ձեռք բերել, այնինչ, դեռ վաղ է քննադատության համար»,-Նիկոլ Փաշինյանի աներձագ, իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն օրերս այսպես է արձագանքել իշխանության մեկ այլ վառ ներկայացուցիչ Արարատ Միրզոյանի՝ 280 հազար դոլարանոց առանձնատան մասին լրագրողի հարցին:

Ինչ խոսք, չի կարելի չհամաձայնել պատգամավոր Հակոբյանի հետ. ակնհայտ բաները թաքցնել հնարավոր չէ, և քանի որ այդպես է, փոքրիկ խճանկար՝ նաև Հրաչյա Հակոբյանի թավշյա ձեռքբերումների մասին:

Երբ Հրաչյա Հակոբյանը դերասանական կարիերայից հեղափոխական հզոր քայլերով անցում էր կատարում ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնին, նա հայտարարագրել էր ընդամենը 1 հողամաս և 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, նաև 2 ավտոմեքենա՝ BMW X5 և ISUZU AXIOM 3.5 I մակնիշների։ Հատկանշական է, որ նրա հայտարարագրում այդ ժամանակ չկային ոչ դրամական միջոցներ, և ոչ էլ եկամուտներ, միայն ներդրումներ՝ Array ընկերությունում։

Արդեն 2018թ․ տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նա օտարել է իրեն պատկանող 2 ավտոմեքենաները և ձեռք բերել HYUNDAI SONATA 2.4 մակնիշի ավտոմեքենա՝ 2 միլիոն 800 հազար դրամով։

Հակոբյանն այս հայտարարագրում արդեն տեղեկություններ է ներկայացրել եկամուտների վերաբերյալ, որոնք կազմել են շուրջ 8,5 միլիոն դրամ, որից 4,5 միլիոն դրամը՝ աշխատավարձ, իսկ մնացածը՝ մեքենաների վաճառքից ստացված գումար։

2019 թվականի հայտարարագրում Հրաչյա Հակոբյանի հողամասերին ավելանում է ևս մեկը: Բանկային հաշիվների մնացորդները եթե տարեսկզբում շուրջ 1 միլիոն 971 հազար դրամի չափով էին, ապա տարեվերջում՝ գերազանցում էին 3 միլիոնը, ինչպես նաև՝ ավելացել էր շուրջ 2000 եվրո և 4000 ԱՄՆ դոլար: Աշխատավարձի չափն էլ՝ 9 միլիոն դրամ:

2020թ․ տարեկան հայտարարագրում Փաշինյան և Հակոբյան զույգի բարեկամը արդեն նշել է, որ միանձնյա սեփականության իրավունքով ձեռք է բերել առանձնատուն Ձորաղբյուրում՝ 12,5 միլիոն դրամով:

Իսկ HYUNDAI SONATA-ն փոխարինել է առավել նոր ու թանկարժեք HONDA CR-V 2.4 մակնիշի ավտոմեքենայով, որը ձեռք է բերել 7,5 միլիոն դրամով։

2021թ․ տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ Հակոբյանն այս անգամ Ձորաղբյուրում միանձնյա սեփականության իրավունքով 6 միլիոն 264 հազար դրամով ամառանոց է ձեռք բերել. փաստորեն, Ձորաղբյուրում առանձնատնից բացի, նորաթուխ պատգամավորը նաև ամառանոց ունի։

Այդ հայտարարագրում առկա է նաև պարտավորություն վարկի տեսքով՝ 11% տոկոսադրույքով՝ 13,5 միլիոն դրամ մայր գումարի մնացորդով։

Հակոբյանը 2021 թվականի տարեսկզբին ունեցել է 2,9 միլիոն դրամ և 2 հազար եվրո անկանխիկ և 890 հազար դրամ կանխիկ միջոցներ, իսկ տարեվերջին՝ 7 միլիոն դրամ և 2 հազար եվրո անկանխիկ և 345 հազար դրամ կանխիկ միջոցներ։ Ահա թե ինչպես է փոխվել Նիկոլ Փաշինյանի աներձագ, իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կյանքը թավշյա իրադարձություններից հետո:

Համացանցը, լրատվամիջոցներն ու Հակոբյանը

Հիշեցնենք՝ դեռ 2020 թվականին ռուսաստանյան աղբյուրները հայտնել էին, որ ՌԴ մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավել են մաքսանենգ ծխախոտի 2700 տուփ, և տարբեր ապրանքանիշերի տուփերի վրա հայկական ակցիզ է եղել:

Ըստ հաղորդագրությունների` ապրանքը Կրասնոդարի և Դուշանբեի կանգառներով Հայաստանից Աֆղանստան էր տարվում։ Ընդ որում` նշվում էր, որ տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը։ Հայաստանյան լրատվամիջոցները տևական ժամանակ փորձում էին պարզել, թե ում է պատկանում մաքսանենգ ուղեբեռը. Տարբեր լրատվամիջոցներում շոշափվում էին Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբոր՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, ՊԵԿ փոխնախագահներ Ռաֆիկ Մաշադյանի ու Շուշանիկ Ներսիսյանի, «Զվարթնոց» օդանավակայանի (արևմտյան մաքսատուն) պետ Տիգրան Զաքարյանի, ինչպես նաև «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ սեփականատեր, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անունները: Աղմկահարույց թեմային անդրադարձել էր նաև ՀՀ երրորդ նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը` ասելով, որ ծխախոտի այդ խմբաքանակը Երևանում գնել է Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ «Իմ քայլի» պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ այն մաքսանենգ ճանապարհով ՌԴ արտահանելու ու այնտեղ վաճառելու նպատակով:

«Նիկոլ Փաշինյանն, ըստ օպերատիվ տվյալների, ունի ուղիղ կապ, որովհետև Սիփան Փաշինյանը կազմակերպում է ՀՀ-ում այդ բիզնեսը, գնում է այդ ծխախոտների քանակը և որոշում է արտահանել, որովհետև ունեն հնարավորություն ՌԴ-ում վաճառելու: Սիփանը երբ սկսում է դա կազմակերպել, հասկանում է, որ չի կարող շրջանցել «ամենայն հայոց աներձագին», որովհետև Աննա Հակոբյանն է այն մարդը, որը որոշում է՝ ով և ինչ պետք է անի մաքսային տեսչությունում, որովհետև նա այնտեղ ունի դրածո՝ Շուշաննա Ներսիսյանը, որն ավելի հայտնի է «Նակոլկա Շուշո» մականունով: Եվ ուրեմն, դիմում են Հրաչյա Հակոբյանին, նա համաձայնեցնում է Աննայի հետ, նա զանգահարում է, և կանաչ լույսերը վառվում են․ կարանտինի պայմաններում մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ապրանքով մեկնում է ՀՀ-ից»,- ասել էր Միքայել Մինասյանը:

«Հետքը» դեռ նախորդ տարի ապրիլին ուշադրություն էր հրավիրել հայտարարագրերի ռեեստրում Հրաչյա Հակոբյանի կողմից մի քանի շրջանցումների մասին. պարզել, որ Հակոբյանն իր մոր՝ Կիմա Մկրտչյանի բաժնեմասերը չի հայտարարագրել հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» բաժնում: Պատգամավորը հավանաբար մոռացել է նշել, որ իր մայրը փայատեր է երկու՝ «Դարեսկիզբ» և «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ներում:

Հետքը նաև տեղեկացրել էր, որ ՔՊ-ական պատգամավորը ևս ընկերություն ունի. «Բ26» ՍՊԸ-ն (հիմնադրվել է 2017-ի հուլիսին), որը զբաղվում էր հանրային սննդի կազմակերպմամբ։ Դրա գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է, սակայն ՍՊԸ-ն լուծարված չէ: Հակոբյանը «Բ26»-ում ունեցած 100 % բաժնեմասը ներկայացրել է միայն «բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ» բաժնում, իսկ «շահերի հայտարարագիր» հատվածում այդ մասին (ինչպես մոր ունեցած բաժնեմասերի) որևէ նշում չկա: Հրաչյա Հակոբյանը նաև թանկարժեք հանգստի սիրահար է 2021 թվականին համացանցում կադրեր էին հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխող խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը սեպտեմբերի սկզբին ժամանակ անցկացրել գերթանկարժեք ծառայություններով հայտնի հունական կղզիներից մեկում գործարար, «Վիվառո» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանի հետ:

Ընդ որում, հիշեցնենք՝ սա 44-օրյա պատերազմից մեկ տարի անց էր: Իսկ 2022 թվականին 168.am-ը անդրադարձել էր պատգամավոր Հակոբյանի հանգստի մեկ այլ դրվագի. Երբեմնի օրավարձով աշխատող սերիալային դերասանը երեխաների հետ հանգստանում էր ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Սան-Դիեգոյի բարձրակարգ հյուրանոցներից մեկում՝ «Hyatt Regency Mission Bay Spa and Marina»-ում: Այս հյուրանոցում Հրաչյա Հակոբյանի կեցության սենյակների միջին արժեքը, ներառյալ հարկերը, տատանվում են 220 000-400 000-ի սահմաններում մեկ գիշերակացի համար՝ կախված նախաճաշի կամ այլ լրացուցիչ ծառայությունների ներառումից: Իսկ ամեն բան այնքան գեղեցիկ էր սկսվել, երբ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ եկել է փակելու խնամի-ծանոթ-բարեկամի էջը: Պարզվեց՝ Փաշինյանն այդ էջը չէր փակել իր մերձավորների առաջ. հիշենք միայն, որ այս հայտարարությունից հետո ԱԺ-ում հայտնվեցին Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը:

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan