Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից Նա կարող է հանձնել ամեն ինչ․ Անդրանիկ Միհրանյանը՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին
10
Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան Խուզարկել են Գեղամ Մանուկյանի տունը, որդուն՝ Տարոնին, ձերբակալել (ուղիղ) Աբու Դաբիում ընդլայնված հանդիպման մասնակիցները դուրս են եկել սրահից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով երևի մտքում անընդհատ կրկնում է` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Աբրահամյան Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Փաշինյանի պրոթուրքական ռեժիմի ևս մեկ քաղաքական բանտարկյալ. հայ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետրոս Ղազարյանը վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի՝ Մայր Աթոռը ազատագրելու արշավը Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) Ձեր երկրի մեջով անցնող ճանապարհը հանձնում եք չգիտեմ ինչ մասնավոր ընկերության, ու դա ինքնիշխանությո՞ւն է. Արա Պողոսյան Սա ակնհայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղված մեր կուսակցության դեմ. Իշխան Սաղաթելյան Գլխավոր դատախազը լծվել է նախաքննության փուլում Միքայել Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարություն Նռնականման առարկայի մեջ սիսեռի հատիկներ են․ առգրավված զենքերը օրինական են․ ՀՅԴ Հիմա էլ ծաղկի արտահանումն է դարձել անհնարին․ Գևորգ Ստեփանյան Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձելու համար Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am Ալիևն ու Փաշինյանը քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին «Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան Հայրենակիցները հայտնվել են անելանելի վիճակում (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից «ԵՊՀ-ում դադարեցվել է Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը»․ Էդուարդ Գալստյան Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը «Միջանցք տալը պոզով պոչով է լինո՞ւմ»․ Տաթևիկ Հայրապետյան Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Մերօրյա «Շմայսներ»-ը կամ ՔՊ-ի ջարդարարները. ով ինչով է հայտնի․ «Ժողովուրդ» ԱՄՆ Կոնգրեսական Բրեդ Շերմանը խորապես անհանգստություն է հայտնել անհանգստություն է հայտնել Սամվել Կարապետյանի և Հայ Եկեղեցու հոգևորականների ձերբակալությամբ Շապիկի նկարը հրապարակել են՝ իբր ահաբեկչության նախապատրաստվելու անհերքելի ապացույց Նա կարող է հանձնել ամեն ինչ․ Անդրանիկ Միհրանյանը՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին Խուզարկել են Գեղամ Մանուկյանի տունը, որդուն՝ Տարոնին, ձերբակալել (ուղիղ) Աբու Դաբիում ընդլայնված հանդիպման մասնակիցները դուրս են եկել սրահից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով երևի մտքում անընդհատ կրկնում է` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Աբրահամյան Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը Սոցանցերում տարածվում է Սամվել Կարապետյանի կողմից 150,000 դրամի չափով սոցիալական աջակցության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն Հայաստանի հանձնումն ու թուրքական ազդեցության տակ ընկնելու գործընթացը այսքան շքեղ պայմաններում երբեք չի եղել. Գեղամյան

ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքում է ԵՄ դիտորդների թեմայով տարածված լուրը․ իշխանությունների հերթական սուտը

Իշխանության առաջին դեմքի կարգավիճակը չփոխեց նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի սկզբունքներն ու գործելաոճը։ Նաև՝ էությունը։ 

Փաշինյանը հիմա թաքնվում է «Հավաստի Աղբյուրի» անվան տակ և շարունակում իր սիրած գործը, բայց արդեն վարչապետի կարգավիճակով և միջազգային մասշտաբով։ 

Եթե նրա լրագրողական և «ընդդիմադիր» քաղաքական գործունեության զոհերը համեմատաբար քիչ էին, ապա պետության ղեկավարի դերում նրա բերած զոհերի թիվն ու աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել են։

Երեկ Փաշինյանի «Հայկական ժամանակը» մի անստորագիր նյութ էր հրապարակել, որը վերնագրել էր այսպես․ «Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը․ դեսպան»։ 

Այս «ֆեյք» վերնագիրը դնելու նպատակն այն էր, որ լուրերին միայն նկարներով ու վերնագրերով հետևողներին կերակրեին այն բանով, թե, իբր, ՀՀ–ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նման բան է ասել։ Մինչդեռ դա սուտ է։ Դեսպանը նման հայտարարություն չի արել։ 

Նիկոլ Փաշինյանը պրահյան գործընթացի արդյունքում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և Հայաստանը դարձրել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ։ ԵՄ դիտորդներին հրավիրելն այդ բախման սցենարի մեջ է տեղավորվում, ինչի մասին բացահայտորեն խոսում է Ռուսաստանը։

ՌԴ–ից կոշտ ձևով, իսկ Իրանից՝ դիվանագիտական լեզվով պարբերաբար ցույց են տալիս, որ դեմ են Արևմուտքի ներգրավվածությանը, և որ Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների միջոցով։

ԵՄ դիտորդների մուտքը Հայաստան մեր ռազմավարական դաշնակցին ու բարեկամ Իրանին դուր չի գալիս։ Փաշինյանը գիտի այդ մասին, բայց ունի պարտավորություններ և կատարում է դրանք, որպեսզի կարողանա հետագայում իր անձնական անվտանգությունն ապահովել։

Փաշինյանի այս քաղաքականությունը լրջորեն մտահոգում է մեր քաղաքացիների մի ստվար հատվածին։ Եվ ահա փորձելով խաբել նրանց՝ Փաշինյանն իր թերթով ու իր մյուս քարոզչամիջոցներով տարածել է ՀՀ–ում Իրանի դեսպանի խոսքը, որը վերջինս իրականում չի ասել։ 

Այսօր հրավիրված էի ու մասնակցում էի Իրանի իսլամական հեղափոխության 44–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Իմ այն հարցին, թե արդյոք իրե՞ն են պատկանում «Հայկական ժամանակի» նյութի վերնագրում գրված խոսքերը, ՀՀ–ում ԻԻՀ–ի դեսպանը հերքեց։

Աբբաս Բադախշան Զոհուրին ասաց, որ ինքն էլ է տեսել նման վերնագիր, ինչը չի համապատասխանում իրականությանը։ 

«Ես ասել եմ, որ տարածաշրջանային երկրների միջև խնդիրները պետք է հենց իրենց՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ լուծվեն։ Ինչ վերաբերում է այն բանին, որ ես, իբր, հայտարարել եմ, թե Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը, ապա ես այդպիսի նախադասություն չեմ օգտագործել»,– ինձ հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի դեսպանը։

Թյուրընկալումներից խուսափելու համար ես երեք լեզվով (հայերեն, անգլերեն, պարսկերեն (թարգմանչի օգնությամբ)) հստակեցրեցի հարցս ու դեսպանից նույն պատասխանը ստացա, որ ինքն այդպիսի բան չի ասել, այսինքն՝ չի ասել, որ Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը, և որ իր անունից «Հայկական ժամանակում» հայտնված ուղիղ խոսքը չի համապատասխանում իրականությանը։

Էթիկայից ելնելով՝ ես դեսպանին տեղյակ պահեցի, որ մեր զրույցի այդ մասը ես՝ իր թույլտվությամբ, կհրապարակայնացնեմ։ Ինքն ասաց, որ խնդիր չկա։ 

Եվ այսպես, բռնվեց իշխանական քարոզչամիջոցների տարածած հերթական սուտը։ 

Հ․Գ․։ Ի նշան հայ–իրանական բարեկամության՝ հարգարժան դեսպանի հետ նկարվեցինք տոնական միջոցառման ժամանակ (կից նկարում կա նաև «Հայկական ժամանակի» տարածած նյութի «ֆեյք» վերնագիրը, որը, կրկնեմ, հերքեց դեսպանը)։ 

Շնորհավորում եմ Իրանի եղբայրական ժողովրդին։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan